«Ընտրությունը ՀՀ քաղաքացունն է». Նիկոլ Փաշինյանն ամփոփեց ավագանու ընտրությունների «Ելքի» քարոզարշավը

Երևանի Արաբկիր վարչական շրջանի Լամբադա կամրջի մոտից մայիսի 12­-ին տեղի ունեցավ «Ելք» դաշինքի երթը` նվիրված ընտրակաշառքների դեմ պայքարին: Երթն անցավ Կոմիտասի և Բաղրամյան պողոտաներով դեպի Կենտրոնանական ընտրական հանձնաժողովի շենքը:

Նիկոլ Փաշինյանը կոչ արեց ընտրողներին քվեարկել ըստ իրենց խղճի և հրաժարվել ընտրակաշառքից: Երթի ավարտից հետո Փաշինյանը ամփոփեց նախընտրական քարոզարշավը: «Ամփոփելով նախընտրական քարոզարշավը` կարծում եմ մեր թիմը վատ չի աշխատել: Ընտրությունը ՀՀ քաղաքացուն է»,-­ եզրափակեց Փաշինյանը: Երևանի ավագանու ընտրությունները տեղի կունենան մայիսի 14-­ին: Նախընտրական քարոզարշավը մեկնարկել է ապրիլի 21-­ին և կշարունակվի մինչև մայիսի 12­-ը ներառյալ:

Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու համար առաջադրվել են երեք քաղաքական ուժ` ՀՀԿ, «Երկիր ծիրանի» կուսակցությունները և «Ելք» դաշինքը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031