Թուրքական մամուլում մեծ իրարանցում է առաջացրել մայրերի միջազգային օրվա՝ մայիսի 14-ի առթիվ «Facebook» սոցիալական ցանցում կատարված նորամուծությունը: Այս օրերին ցանցի օգտատերերը կարող են արձագանքել գրառումներին «Երախտապարտ եմ» սիմվոլիկ նշանակությամբ մանուշակագույն ծաղկի միջոցով, որը թուրքական շրջանակներում նույնացվել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի խորհրդանիշը դարձած անմոռուկի հետ:
«Ձեզ, իհարկե, վշտացնել կամ վիրավորել չեմ ցանկանում, բայց ես չեմ կարող ընդունել այս շքանշանը: Որովհետև այս մեդալը տվողները համագործակցում են իմ թշնամի քրդական ուժերի (YPG) հետ: Հետևաբար պատիվս թույլ չի տալիս ընդունել այս մեդալը»:
Վերջին ժամանակներս մի շարք ծնողների գանգատներ՝ ուղղված դպրոցում երեխաների խնդիրներին, ինձ դրդեցին խոսել նման խնդիրները շտկող մասնագետի՝ դպրոցի հոգեբանի գործառույթների մասին:
Ֆեշն-դիզայներ Կարոլինա Հերերայի եղբորորդուն սպանված են գտել Վենեսուելայի մայրաքաղաք Կարակասի ճանապարհին։ Դատախազությունից հայտնել են, որ հինգշաբթի օրը սպանված 34-ամյա բիզնեսմեն Ռեյնալդո Խոսե Հերերայի դին հայտնաբերել են հաջորդ օրը։ Նույն վայրում հայտնաբերվել է նաև մեկ այլ բիզնեսմենի դի։ Երկու տղամարդու սպանության պատճառները դեռևս անհայտ են։
Թուրքական «Hurriyet» պարբերականի սյունակագիր Մուրադ Յեթքինը հոդված է հրապարակել, որտեղ անդրադաձ է կատարվում վերջին տարիներին արտաքին քաղաքականությունում Թուրքիայի ձեռք բերած հաջողությունների և անհաջողությունների մասին: Խոսելով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի օրոք ձեռք բերված գլխավոր հաջողությունների մասին, առաձնացնում է 2016թ. մարտին Թուրքիայի և ԵՄ-ի միջև կնքված փախստականների վերաբերյալ պայմանագիրը: Ըստ նրա` չնայած, որ կողմերի միջև հարաբերությունները […]
ՌԴ ֆինանսների նախարարության հրամանը՝ օղու և կոնյակի նվազագույն գինը բարձրացնելու մասին ուժի մեջ է մտնում մայիսի 13-ից:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մշակել է հավելված` Երևանի ավագանու ընտրություններում տեխնիկական սարքավորումների միջոցով ընտրողների գրանցման ընթացակարգերը լրացնելու և ամբողջացնելու համար՝ հիմնվելով Ազգային ժողովի և տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների միջև առկա օրենսդրական տարբերությունների և տեխնիկական սարքավորումների ծրագրային փոփոխությունների վրա:
Այգուց կանեփ էր քաղել և տեղավորել գրպաններում:
«ԴիջիԹեք» ամենամյա բիզնես-ֆորումն այս տարի տեղի կունենա հունիսի 9-ին և 10-ին: Սա արդեն թվով 10-րդ հոբելյանական ֆորումն է, որ անցկացվում է Հայաստանում:
Հանդիպմանն արծարծվել են հանրապետության ներքին եւ արտաքին քաղաքականությանը, տարածաշրջանային գործընթացներին վերաբերող հարցեր:
2011 թվականին հիմնադրված կենտրոնն անմիջապես միացել է ինովացիոն կենտրոնների համաշխարհային ցանցին՝ նպատակ ունենալով աջակցել տեղական ՏՏ համայնքին՝ զարգանալ, ընդլայնվել և դառնալ ավելի մրցունակ:
«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպաններ Հենրիխ Մխիթարյանը, Ջեսի Լինգարդն ու Անդրե Էրերան խոսել են ամեն ինչի մասին, բացի ֆուտբոլից՝ անգլիական «Everything, but football» համանուն հաղորդաշարի ընթացքում:
Օգտատերերի հաղորդմամբ՝ նրանց հաճելի չէ, որ երբ որևէ նորություն կարդալու համար մտնում են մի լինքով, արդյունքում՝ հայտնվում են այնպիսի կայքում, որն ամբողջությամբ գովազդային է: Սա ներառում էր նաև այնպիսի գովազդներ, որոնք պոռնոգրաֆիկ բնույթի են:
Արաբագետ Արմեն Պետրոսյանը տեսնում է Հայաստանի հնարավորությունները սիրիական ապաէսկալացիոն գոտիներում որոշակի ներգրավվածություն ունենալու հարցում: Լլրագրողների հետ զրույցում Պետրոսյանը նշեց, որ Ռուսաստանը ձգտում է ընդլայնել իր դաշնակիցների շրջանակը Սիրիայում:
Օլիմպիական խաղերի, Եվրոպայի և աշխարհի չեմպիոն ըմբիշ Արթուր Ալեքսանյանի անձնական մարզիչ Գեւորգ Ալեքսանյանն անհրաժեշտ է համարում, որ Արթուրը հարմարվի ըմբշամարտի նոր կանոններին մինչև աշխարհի առաջնությունը:
Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում։
Հրազենային վնասվածքներով կնոջ մարմին է հայտնաբերվել Ռիգայի կենտրոնում: Սպանություն իրականացնելու կասկածանքով ձերբակալվել է սպանվածի ծանոթը, ով ևս իգական սեռի ներկայացուցիչ է:
Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր Ֆազիլ Մուստաֆան ֆեյսբուքյան իր էջում, ինչպես նաև տեղի հեռուստաընկերություններից մեկի եթերում հայտարարել է, որ պատմության մեջ Ադրբեջան անունով պետություն չի եղել:
ADC-ի ակտիվները մի քանի անգամ դրվել են աճուրդի, սակայն չեն վաճառվել։ Վերջին՝ թվով 4-րդ կրկնաճուրդը տեղի է ունեցել ապրիլի 27-ին
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն խոսել է Եվրոպայի լիգայի խաղից առաջ «Կարմիր սատանաների» սպասվելիք խաղերի մասին:
«ՀՅԴ-ին կոալիցիայի մեջ մտցնելով՝ ապահովում է սփյուռքի զանգվածային աջակցություն, քանի որ սփյուռքի կայացած կառույցները հիմնականում դաշնակցական կառույցներ են։ Այսինքն՝ այստեղից այլևս ոչ մի քննադատություն նրան չի հնչի»:
Դանակով զինված տղամարդը Երուսաղեմում վիրավորել է իսրայելցի ոստիկանին և վնասազերծվել պատասխան կրակով:
Թուրքիայում զբոսաշրջիկների տեղափոխող միկրոավտոբուս է վթարի ենթարկվել, որի հետևանքով զոհերի թիվը հասել է 20-ի:
«2016թ. արձանագրվել է պանիրների արտադրության կտրուկ աճ, սակայն արտահանման ընդհանուր ծավալում գերակշռող դերը դարձյալ կազմում են հայկական ավանդական տեսակները»,- այսօր լրագրողների հետ տեղի ունեցած հանդիպման ժամանակ խոսելով պանրագործության, դրա արտահանման խնդիրների մասին՝ ասաց ՀՀ գյուղատնտեսության նախարարության Ագրովերամշակման զարգացման վարչության պետ Գևորգ Ղազարյանը։
Սիրիական բանակը վերահսկողություն է հաստատել մայրաքաղաք Դամասկոսի արևելյան արվարձանի Քաբուն թաղամասի վրա:
Գերմանիայի արտաքին գործերի նախարարությունը Փարիզին առաջարկել է համատեղ ներկայացուցչություններ ստեղծել Եվրոպական հանձնաժողովում և միջազգային կազմակերպություններում, ինչպես նաև ընդհանուր բյուջե եվրագոտու երկրների համար:
ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը «զառանցանք » է համարում մամուլում հրապարակված լուրն այն մասին, թե «Վաշինգտոնում Հայաստանի դեսպանատունն աշխատում է Ռուսաստանի շահերի օգտին»։
«Մերիդիան» Էքսպո կենտրոնում անցկացվող «Yerevan Show» ոսկերչական ցուցահանդես-վաճառքին իր աշխատանքներն էր ներկայացնում Ռոբերտ Պապոյանը։ Նա նախկին սպորտսմեն է, ջրային մարզաձևերի վաստակավոր մարզիչ, ով սկսել է զբաղվել փայտագործությամբ և այժմ փայտի ու բնական քարերի համադրությամբ զարդեր է պատրաստում։
Հնդկաստանի և Պակիստանի զինյալների հրաձգության արդյունքում զոհվել է երկու և վնասվածք ստացել հինգ մարդ:
«Անցյալ տարի միգրացիայի վերբերյալ մեր հերթական հետազոտության արդյունքում ստացած հավաստիության բարձր մակարդակ ունեցող տվյալներով կարող ենք ասել, որ ներկայումս որակական առումով միգրացիոն իրավիճակում որևէ փոփոխություն տեղի չի ունենում»,- այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ժողովրդագիր Ռուբեն Եգանյանը: