Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) ՄԱԿ-ի խնդրանքով աշխատում է մշտական պատրաստության խաղաղապահ միլիցիայի հակուկ ստորաբաժանման կազմավորման ուղղությամբ, որը կմասնակցի խաղաղապահ գործողություններին:
ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանն այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում գոհունակություն հայտնեց այս տարվա սկզբում ներդրումների ցուցանիշներից:
«ԱԺ «Ելք» խմբակցությունն ու վարչապետը ցանկություն են ունեցել հանդիպելու, սակայն, ով պետք է դա կազմակերպեր, չի կարողացել, նկատի ունեմ պարոն Բաբլոյանին։ Պարոն Բաբլոյան, դուք հիշատակեցիք ձեր օգնականին, գուցե նման լուրջ հարցերը նրան հանձնարարեք, կարող է՝ նա ավելի լուրջ հմտություններ ունենա՝ նման բարդ հարցեր կարգավորելու համար»:
Երևանի Ավան և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դահլիճում արտագնա նիստով անցկացվող «Սասնա Ծռեր» խմբավորման գործով դատական նիստը մեկ ժամով հետաձգվել է՝ դատավարության մասնակիցների ներկայությունն ապահովելու համար։
Ոստիկանության Նոր Նորքի և Արաբկիրի բաժինների ծառայողները հունիսի 21-ին, ժամը 00.30-ին, Երևանի Ամիրյան փողոցի թիվ 28 շենքի մոտից բերման են ենթարկել 1956 թ. ծնված Արման Ս.-ին, որը 2016 թ. հուլիսի 22-ից ոստիկանության Շենգավիթի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի (խարդախությունը) 2-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով:
Հունիսի 20-ին Ասքոթում սկսված հռչակավոր թագավորական ձիարշավը Մեծ Բրիտանիայի արքայական ընտանիքի ամառային օրացույցի գլխավոր իրադարձություններից մեկն է:
Նախագահ Սերժ Սարգսյանը Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության ազգային տոնի Եղիսաբեթ Երկրորդ Թագուհու պաշտոնական ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Միացյալ Թագավորության Թագուհի Եղիսաբեթ Երկրորդին:
«Մեկը մեկի տեղ պետք ա երաշխավորի, որ բանկերը փող տան։ Թուրքից բեթար ա էդ կարկուտը: Հիմա թուրքի դեմ կարում ենք պայքարենք, կարկուտի դեմ չենք կարում։ Պետք ա օգնենք ժողովրդին, կամ էլ մտածենք ուժեղ թնդանոթներ դնենք: Ոնց որ կռիվ գնաս, ավտոմատի փոխարեն՝ «պիստալետ» վերցնենք ձեռներս: Հիմա, որ իրանց բերքը չի հասել իրանց, կարան ամեն ինչ մտածեն։ Գյուղնախարարը թող մեկ-մեկ գա գյուղեր, տեսնի՝ ինչ ա կատարվում: Ինչքան ինֆարկտ եղավ, գյուղնախարարն ա պատասխան տալու էդ ժողովրդի համար, որովհետև գյուղացու վիճակն էն չի, այ ցավդ տանեմ»,- ասաց Սարոյանը»:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը խոստացել է Եվրամիությունից երկրի դուրսբերումն իրականացնել «սահուն ու կազմակերպված»՝ անսալով շահագրգիռ բոլոր կողմերի կարծիքին:
«Ես երեկ ժամը 18:00-ին եկել էի ձեզ հետ հանդիպման և զարմացա, որ «Ելք» խմբակցությունը ներկա չէր: Ես կառավարության ծրագիրը ներկայացնելու համար խորհրդարանական բոլոր խմբակցությունների հետ հանդիպելու պատրաստակամություն հայտնել եմ և երեկ էլ եկել էի ձեզ հետ հանդիպման: Ես չեմ ասել՝ հանդիպելու ժամանակ կամ ցանկություն չունեմ: Նման ձևակերպում չի եղել»:
41-ամյա տղամարդը որոնվում է որպես անհետ կորած:
ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի մեղադրանքի ծավալում փոփոխություն է տեղի ունեցել. մաքսանենգության մեղադրանքի փոխարեն փողերի լվացման մեղադրանք է առաջադրվել, որում նույնպես նա իրեն մեղավոր չի ճանաչում:
Ուզում եմ ռեալիստ լինենք և հստակ պատկերացնենք, որ սա հեշտ ճանապարհ չի լինելու: Մեր երկիրը շեն և բարեկեցիկ դարձնելու բանալին մեր ձեռքում է: Մենք կհաջողենք, եթե շարունակաբար զարգանանք, կրթվենք, բարձրացնենք մեր աշխատանքի որակը և արդյունավետությունը և անմնացորդ նվիրվենք մեր գործին:
4-ամյա աղջիկը որոնվում է որպես անհետ կորած։
Ամերիկացի երաժիշտ-ռեփեր Prodigy-ն, որի իսկական անունն Ալբերտ Ջոնսոն է, հունիսի 20-ին վախճանվել է Լաս Վեգասում 42 տարեկան հասակում:
Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավարության ղեկավար Մեսութ Բարզանիի քաղաքական գծի հետևորդ մի խումբ քաղաքական գործիչներ Թուրքիայում մտադիր են քրդական կուսակցություն հիմնել:
Հաշվի առնելով հաճախորդների մեծ պահանջարկը կանխիկ դրամով տրամադրվող «U-Cash» սպառողական վարկի նկատմամբ, Յունիբանկը վերանայել և էապես բարելավել է վարկի պայմանները: Մասնավորապես, բանկը նվազեցրել է տոկոսադրույքը` սահմանելով այն 22.9% տարեկան, ինպես նաև մեծացրել տրամադրվող գումարի չափը մինչև 1 մլն ՀՀ դրամ: Վարկի մարման առավելագույն ժամկետը կազմում է 48 ամիս:
Ֆրանսիայի արդարադատության նախարար Ֆրանսուա Բայրուն հայտարարել է, որ լքում է կառավարությունը:
Սաուդյան Արաբիայի Սալման բեն Աբդել Ազիզ Ալ Սաուդ թագավորը հունիսի 21-ին փոխել է գահաժառանգ արքայազնին:
Այսօր ավագ դպրոցում սովորող վճարովի պարապմունքներից օգտվող աշակերտների թիվը բավական բարձր է: Կարելի է ասել, որ գրեթե յուրաքանչյուր երկրորդ աշակերտը վճարովի պարապմունքների է մասնակցում: Մասնավորապես` հանրապետության 12–րդ դասարանցիների ավելի քան 60%–ը պարապում է կրկնուսույցների մոտ։
Հունիսի 21-ին, ժամը 08:34-ին ահազանգ է ստացվել, որ Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհին՝ Գեղարքունիքի մարզի Վարդենիկ գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է օգնություն:
Փաստացի կարող ենք ասել, որ ԱՄՆ-ն առաջարկել է հետ գնել վաճառված ինքնիշխանությունը: ԱՄՆ առաջարկն ընդունելու դեպքում՝ լուրջ ռիսկեր են առաջանում ռուսական էներգետիկ ընկերությունների, մասնավորապես՝ «Գազպրոմ Արմենիա» ընկերության հետագա գործունեության եւ առհասարակ՝ Հայաստանում ռուսական քաղաքական եւ տնտեսական ազդեցության համար: Հակված եմ մտածելու, որ ԱՄՆ-ը գիտակցում է սա, եւ առաջարկը հավասարապես ուղղված է նաեւ ռուսական կողմին, եւ այս կոնտեքստում պատահական չէր «Գազպրոմ»-ի վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերի անսպասելի այցը Հայաստան:
Ճապոնիայի շուրջ 300 հազար բնակիչներ իշխանություններից հանձնարարություն են ստացել պատսպարվելու տարհանման կենտրոններում հորդառատ անձրեւների սպառնալիքի պատճառով, որոնք մոլեգնում են երկրի արեւմտյան եւ կենտրոնական շրջաններ:
Վ.Բաղդասարյանը նշեց, որ Սվիտալսկու տոնայությունից կարելի է ընկալել, որ ցանկություն կա մեր ներքին գործերին միջամտել. «Մենք կցանկանանք, որ մեր միջազգային գործընկերները դիտարկումներ անեն, նաև անեն իրենց դիտողություները, իրենց անհանգստությունները, մենք քննարկենք ու գնանք առաջ: Մենք ցանկացած դիտողության ու քննադատության ականջալուր ենք և դա նկատի ենք ունենում»:
ՌԴ «Ճանապարհային երթեւեկության անվտանգության» մասին օրենքում եւ «Վարչական պատասխանատվության» օրենսգրքում կատարված փոփոխությունները խնդիրներ են առաջացրել Ռուսաստանի Դաշնություն արտագնա աշխատանքի մեկնած ՀՀ քաղաքացիների համար:
ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը ստուգումներ է սկսել ԱԺ Հանրապետական խմբակցության պատգամավոր Արկադի Համբարձումյանին (Դերժավայի Արկադ) պատկանող ընկերությունում:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին վիրավորելու հիմնավորմամբ թուրքական Diken պարբերականի սյունակագիր Լևենթ Գյուլթեքինի դեմ մեղադրական է ներկայացվել:
Ղազախստանի կառավարության որոշմամբ Աստանայի օդանավակայանը վերանվանվել է «Նուրսուլթան Նազարբաեւի միջազգային օդանավակայան»:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երկրում գլխավոր ընդդիմության՝ Հանրապետական ժողովրդական կուսակցության կողմից կազմակերպված «արդարության երթ»-ի մասնակիցներին մեղադրել է ահաբեկիչների հետ համագործակցելու մեջ:
Հունիսի 21-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունը, թե իբր կանխվել է դիվերսիոն ներթափանցման փորձ և գերեվարվել մեկ հայ զինծառայող, հերթական ապատեղեկատվություն է: