Կարեն Կարապետյանը՝ 2018թ. վարչապետի պաշտոնը զբաղեցնելու մասին

Վարչապետ Կարեն Կարապետյանն ԱԺ-ում պատասխանելով «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանի հարցին՝ 2018թ. շարունակելո՞ւ է զբաղեցնել վարչապետի պաշտոնը, թե՞ ոչ, ասաց, որ այդ հարցին բազմաթիվ անգամ պատասխանել է և պատասխանը չի փոխվել: «Այն հանգամանքը, որ մենք կառավարության ծրագիրը ֆիքսել ենք 2017-2022 թվականների համար, ինչ-որ առումով  պատասխանում է ձեր հարցին»,- ասաց Կարեն Կարապետյանը:

Անդրադարձավ Էդմոն Մարուքյանի դիտարկմանը, թե կառավարության ծրագիրը քննարկելու համար Կարեն Կարապետյանը հրաժարվել է հանդիպել «Ելք» խմբակցության հետ՝ պատճառաբանելով, որ ժամանակ չունի, վարչապետն ասաց.

«Ես երեկ ժամը 18:00-ին եկել էի ձեզ հետ հանդիպման և զարմացա, որ «Ելք» խմբակցությունը ներկա չէր: Ես կառավարության ծրագիրը ներկայացնելու համար խորհրդարանական բոլոր խմբակցությունների հետ հանդիպելու պատրաստակամություն հայտնել եմ և երեկ էլ եկել էի ձեզ հետ հանդիպման: Ես չեմ ասել՝ հանդիպելու ժամանակ կամ ցանկություն չունեմ: Նման ձևակերպում չի եղել»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930