«Սասնա Ծռերի» գործով դատական նիստում ոչինչ լսելի չէ. նիստը մեկ ժամով ընդմիջվել է
Երևանի Ավան և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դահլիճում արտագնա նիստով անցկացվող «Սասնա Ծռեր» խմբավորման գործով դատական նիստը մեկ ժամով հետաձգվել է՝ դատավարության մասնակիցների ներկայությունն ապահովելու համար։
Դատական նիստերի դահլիճն ապակեպատվել է, և ապակիների մյուս կողմում նստած անձանց համար ոչինչ լսելի չէ։ Արմեն Բիլյանի պաշտպան Արմինե Ֆանյանը լրագրողներին փոխանցեց, որ հրապարակվել են արձանագրություններ, որոնց համաձայն՝ մի քանի պաշտպաններ հրաժարվել են զննության ենթարկվել։ Մինչդեռ պաշտպաններից մի քանիսը ներկայացել են դատարան, զննության ենթարկվել և նշում են, որ ներկայացվում է խուզարկության պահանջ, ինչին չեն ենթարկվում։ Նշենք նաև, որ խմբավորման անդամները ներկայացվել են դատարան, ներկաները նրանց դիմավորեցին «Սաս-նա Ծը-ռեր» և նրանց անունները վանկարկելով։