Բաժիններ՝

Թուրքիայում քրդական կուսակցություն է ստեղծվում

Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավարության ղեկավար Մեսութ Բարզանիի քաղաքական գծի հետևորդ մի խումբ քաղաքական գործիչներ Թուրքիայում մտադիր են քրդական կուսակցություն հիմնել: Այս մասին հայտնում է թուրքական «Հուրիեթ»-ը:

Գործիչները հավաքվել են Դիարբեքիրում և ավարտին են հասցրել կուսակցության կանոնադրության շուրջ աշխատանքները: Կուսակցությունը կոչվելու է Քուրդիստանի ժողովրդավարական կուսակցություն: Ռամադանի ավարտից հետո ակնկալվում է, որ կուսակցության գրանցման հարցով դիմում կներկայացվի Թուրքիայի ներքին գործերի նախարարություն:

Նշվում է, որ Թուրքիայի քրդաբնակ շրջաններում Քուրդիստանի ժողովրդավարական կուսակցությունը դառնալու է գործող Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության այլընտրանքը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930