
Թուրք սյունակագիրն Էրդողանին վիրավորելու հիմնավորմամբ կարող է ազատազրկվել

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին վիրավորելու հիմնավորմամբ թուրքական Diken պարբերականի սյունակագիր Լևենթ Գյուլթեքինի դեմ մեղադրական է ներկայացվել: Այս մասին հայտնում է թուրքական Diken-ը:
Անկարայի հանրապետական դատախազության կողմից պատրաստված մեղադրականում նշվում է, թե Գյուլթեքինը 2016 թվականի դեկտեմբերի 12-ին մի հաղորդման ժամանակ իր խոսքում վիրավորանք է հնչեցրել Էրդողանի հասցեին: Դեպքի առնչությամբ հետաքննություն է սկսվել: Դատախազությունը վճռել է, որ թուրք գրողն անցել է քննադատության սահմանն ու վիրավորանք է հասցրել երկրի նախագահին:
Մեղադրականի ընդունման պարագայում Լևենթ Գյուլթեքինը կարող է դատապարտվել մինչև չորս տարի և ութ ամիս ազատազրկման: