Վարդան Արամյանը գոհ է
ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանն այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում գոհունակություն հայտնեց այս տարվա սկզբում ներդրումների ցուցանիշներից:
«Ամեն դեպքում, առաջին եռամսյակում օտարերկրյա ուղղակի ներդրումների զուտ ներհոսքի մասով ունեցել ենք զգալի աճ` շուրջ 30%` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ»,- ասաց նա:
Վ.Արամյանի խոսքով` խոստման որոշակի մաս կատարվել է. «19.7 մլրդ դրամի ուղղակի ներդրումները հոսել են մեր երկիր»: