Բաժիններ՝

Սամվել Բաբայանի նկատմամբ փողերի լվացման մեղադրանք է առաջադրվել

ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի մեղադրանքի ծավալում փոփոխություն է տեղի ունեցել. մաքսանենգության մեղադրանքի փոխարեն փողերի լվացման մեղադրանք է առաջադրվել, որում նույնպես նա իրեն մեղավոր չի ճանաչում: Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնեց Սամվել Բաբայանի պաշտպան, փաստաբան Ավետիս Քալաշյանը:

Պաշտպանը հայտնեց, որ արդեն իսկ գործով հայտարարվել է նախաքննության ավարտի մասին և իրենց ժամանակ է տրամադրվել գործի նյութերին ծանոթանալու համար: Ավետիս Քալաշյանը նախաքննական մարմնից 15 աշխատանքային օր ժամանակ է խնդրել մոտ 10 հատոր կազմող գործի նյութերին ծանոթանալու համար, նրա միջնորդությունը բավարարվել է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930