Բաժիններ՝

Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհին վթարի ենթարկված քաղացիների վիճակը միջին ծանրության է

Հունիսի 21-ին, ժամը 08:34-ին ահազանգ է ստացվել, որ Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհին՝ Գեղարքունիքի մարզի Վարդենիկ գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-11 ավտոճանապարհի Մարտունի-Վարդենիս հատվածի 10-րդ կմ-ին «ՎԱԶ-2106» մակնիշի 34 ZL 287 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ 1992 թ. ծնված Ա. Մ.) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելն ավտոմեքենայի վարորդ Ա. Մ.-ը և ուղևոր՝ 1959 թ. ծնված Ա. Մ.-ը տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից և հոսպիտալացվել Մարտունի քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930