Մենք միշտ դահլիճում ենք՝ ի տարբերություն շատերի, ովքեր այստեղ մեզ մեղադրում են, մենք միշտ ներկա ենք, ոչ մի բացակա չենք ունեցել:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 21-ին ներկա է գտնվել Ազգային ժողովի լիագումար նիստի՝ 2018 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկմանը նվիրված մասին:
Հայաստանում եղանակային վատ պայմանների, մառախուղի պատճառով դեպի Երեւան եւ հակառակ ուղղություններով մի շարք չվերթներ են հետաձգվել:
«Երեկ այս դահլիճում խորհրդարանական մեծամասնությունը ՀՀ Սահմանադրությունը սարքեց ջնջոց»,- այսօր Ազգային ժողովում հայտարարեց ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ անդրադառնալով երեկ ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպին:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ Սիրիայի խնդրով հատուկ դեսպանորդ Ստաֆան դե Միստուրան դեկտեմբերի 22-ին Աստանայում կմասնակցի Սիրիային նվիրված ութերորդ միջազգային հանդիպմանը:
«Ինձ համար տարօրինակ է, որ «Ելք» խմբակցության պատգամավորներն անընդհատ գալիս են, նույն հարցի վերաբերյալ կարծիք են հայտարարում:
Թուրքիայի Ազգային մեծ ժողովում հայ պատգամավոր Գարո Փայլանի մասնակցությամբ միջադեպ է գրանցվել:
Ավստրալիայի առաջին սուզանավի բեկորները գտել են դրա անհետացումից 103 տարի անց:
«Ես սպասում էի, որ այսօրվա նիստն այլ կերպ կսկսվի, այսինքն՝ մենք նիստից առաջ ԱԺ ղեկավարությունից կստանանք տեղեկատվություն երեկվա հայտարարությունների վերաբերյալ, բայց այդ տեղեկատվությունը մենք չստացանք»,-այսօր Ազգային Ժողովում հայտարարեց «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը:
Հայաստանում տեղակայված ռուսական ռազմակայանի ռադիացիոն, քիմիական, կենսաբանական (ՌՔԿ) զորքերի ստորաբաժանումների զինծառայողների անհատական ուսուցում է սկսվել բարձրլեռնային տեղանքի պայմաններում:
Այսօր կառավարության նիստում վարչապետ Կարեն Կարապետյանն անդրադարձավ Ամանորին ընդառաջ գերիշխող ապրանքային շուկաներում գների բարձրացմանն ու հանձնարարեց խստացնել վերահսկողությունը:
Ժամը 08։30-ից մինչև 09։00-ն ընկած ժամանակահատվածում Գեղարքունիքի մարզում Տորֆավան գյուղի բնակիչ՝ 42-ամյա Սամվել Կարճիկյանը Ծովագյուղ-Շորժա-Ծափաթաղ-Վարդենիս ավտոճանապարհի 56-րդ կմ հատվածում իր վարած ВАЗ 2107 մակնիշի 35 PD 197 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 30 մետր մի քանի պտույտ շրջվելով՝ գլխիվայր հայտնվել է դաշտամիջյան հատվածում։
Այսօր կառավարության նիստում ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն անդրադարձավ ինքնակամ կառուցված ձկնաբուծական շինությունների խնդրին:
Այսօր Ազգային ժողովի արտահերթ նիստին «Ելք» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանն անդրադարձավ երեկ ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ Հանրային հեռուստաընկերության պատրաստած ռեպորտաժին:
«Մեղրի ազատ տնտեսական գոտու ձևավորման աշխատանքների առաջին փուլն ավարտվեց դեկտեմբերի 15-ին և տրվեց ԱՏԳ գործունեության մեկնարկը»,- այսօր կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Կարեն Կարապետյանը` նշելով, որ պետք է աշխատանքներ ձեռնարկել երկրորդ փուլը սեղմ ժամկետներում ավարտելու վերաբերյալ:
Այսօր Ազգային ժողովում շարունակում է արտահերթ նիստը: Մտքերի փոխանակության ժամանակ հերթագրվել էր նաև ՀՀԿ-ական պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանը, որից հետո հերթագրվել էր «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը:
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության և Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի համար անընդունելի է մարզական լրագրողների ֆեդերացիայի «Տարվա լավագույն մարզիկ»-ի տասնյակը:
Մելբուռնում առնվազն 16 մարդ 1 տուժել դեկտեմբերի 21-ին քաղաքի կենտրոնում ավտոմեքենայի կողմից հետիոտնների վրաերթի հետեւանքով: Այդ մասին, հաղորդվում 1 Վիկտորիայի նահանգի շտապօգնության ծառայության Twitter-օգտահաշվում:
ԿԺԴՀ-ի բանակի զինվորը դեկտեմբերի 21-ին անցել է սահմանի հարավկորեական կողմը: Այս մասին հայտնել է Կորեայի Հանրապետության Շտաբների պետերի կոմիտեն:
Հայոց ցեղասպանությունը ճանաչած թուրք հայտնի պատմաբան Թաներ Աքչամը այցելել է բանտից փախնելուց հետո Հունաստանում հանգրվանած պոլսահայ լեզվաբան Սևան Նիշանյանին: Այս մասին նրանք գրառում են կատարել ֆեյսբուքյան իրենց էջերում:
Ստամբուլի կենտրոնական Թաքսիմ հրապարակում և դրան հարակից շրջաններում ամանորյա տոնակատարություններն արգելվելու են: Ինչպես հաղորդում է թուրքական T24-ը, այս մասին հայտնել են Բեյօղլու թաղամասի ոստիկանությունից:
Տեսագրությունում երևացող անձին ճանաչողներին խնդրում ենք զանգահարել 1-02։
Ավստրալիայի Մելբուռն քաղաքի կենտրոնում ավտոմեքենան վրաերթի է ենթարկել հետիոտններին, կան տուժածներ:
Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնը 40-ամյակը կդիմավորի աշխատավայրում:
Վաշինգտոնը հավանություն է տվել Կիեւին պաշտպանական մահաբեր զենքի առաջին առեւտրային մատակարարումներին:
Ֆուտբոլի Անգլիայի լիգայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակչի պարտությունից հետո «Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն մեղադրել է իր ֆուտբոլիստներին:
Միացյալ Նահանգները ԿԺԴՀ-ին հարված հասցնելու պլան է մշակում՝ նրա հրթիռամիջուկային ծրագրի դադարեցման նպատակով:
Աստանայում մեկնարկել է Սիրիային նվիրված բանակցությունների ութերորդ փուլը. երաշխավոր երկրների՝ Ռուսաստանի, Թուրքիայի եւ Իրանի պատվիրակությունները տեխնիկական հանդիպումներ են սկսել:
Թբիլիսիի միջազգային օդանավակայանն ընդհատումներով է աշխատել թանձր մառախուղի պատճառով, գիշերը հետաձգել են մի քանի չվերթեր:
Հարկային կարգապահության արդյունավետության բարձրացմանն ուղղված հսկողական միջոցառումներով Պետական եկամուտների կոմիտեն շարունակում է բացահայտել ստվերային գործունեության դեպքեր: