Ռուս զինծառայողները պայմանականորեն վարակված տեխնիկայի ակտիվազերծում են իրականացնում Հայաստանի լեռներում
Հայաստանում տեղակայված ռուսական ռազմակայանի ռադիացիոն, քիմիական, կենսաբանական (ՌՔԿ) զորքերի ստորաբաժանումների զինծառայողների անհատական ուսուցում է սկսվել բարձրլեռնային տեղանքի պայմաններում:
ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունում, պարապմունքներն անցկացվում են «Կամխուդ» լեռնային զորափորձարանում՝ ըստ Ցելսիուսի մինուս 20 աստիճանի եւ քամու՝ վայրկյանում ավելի քան 15 մետր պոռթկումների պայմաններում:
Պարապմունքների ընթացքում զինծառայողները հմտանում են տեղանքի հետախուզման մեջ՝ ստուգելով ՌՔԿ նյութերի առկայությունը, իրականացնելով հանդերձանքի, սպառազինության եւ ռազմական տեխնիկայի ակտիվազերծում եւ գազազերծում:
Զինվորական քիմիկոսները պայքարելու են քիմիական զենք կիրառած պայմանական հակառակորդի անօրինական զինված կազմավորումների դեմ՝ օգտագործելով վեցերորդ սերնդի ՌԽՄ-6 ժամանակակից հետախուզական քիմիական մեքենաներ: Ռուսական զորամիավորման ՌՔԿ պաշտպանության զինծառայողների ուսուցումը նպատակ ունի նոր ժամանած զինծառայողներին սովորեցնել՝ փոխհամաձայնեցված կատարել առաջադրանքները՝ սպառազինության մեջ առկա ժամանակակից զենքի ու ռազմական տեխնիկայի օգտագործմամբ:
Մարտական պատրաստության միջոցառումներին մասնակցում են հարյուրից ավելի զինծառայողներ, գործի է դրված 30 միավոր ռազմական տեխնիկա: