
Կարեն Կարապետյանը՝ ինքնակամ կառուցված ձկնաբուծական շինությունների մասին

Այսօր կառավարության նիստում ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն անդրադարձավ ինքնակամ կառուցված ձկնաբուծական շինությունների խնդրին:
«Ձկնաբուծությամբ զբաղվող որոշ տնտեսություններում առկա են ինքնակամ կառուցված ձկնաբուծական շինություններ, որոնք հողամասերի նպատակային նշանակության տեսանկյունից պարունակում են անհամապատասխանություններ»,- ասաց նա:
Կ.Կարապետյանը նշեց, որ ներկայումս գործող կարգավորումները հաշվի առնելով հնարավոր ֆինանսական բեռի վերացման համար արտոնություններ են սահմանվում նոր կառուցվող ձկնաբուծական շինությունների վրա, սակայն դրանք չտարածելով նախկին շինությունների վրա:
Կ.Կարապետյանը գյուղատնտեսության և բնապահպանության, տարածքային կառավարման և զարգացման նախարարներին, անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին հանձնարարեց մեկամսյա ժանկետում կառավարության աշխատակազմ ներկայացնել առաջարկություններ ձկնաբուծությամբ զբաղվող տնտեսություններում, բացառությամբ Սևան ազգային պարկի, գործընացը պարզեցնելու և համապատասխան արտոնություններ տալու վերաբերյալ: