«Նիկոլ ջան, որ դու խոսում ես, էլ մենք չեմ ուզում խոսանք». Սեյրան Սարոյանը՝ Նիկոլ Փաշինյանին

Այսօր Ազգային ժողովում շարունակում է արտահերթ նիստը: Մտքերի փոխանակության ժամանակ հերթագրվել էր նաև ՀՀԿ-ական պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանը, որից հետո հերթագրվել էր «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը:

«Նիկոլ ջան, որ դու խոսում ես, էլ մենք չեմ ուզում խոսանք»,-հայտարարեց Ս. Սարոյանը՝ հանելով իր ելույթը:

Ն. Փաշինյանն այսօր էլ անդրադարձավ երեկ ԱԺ-ում տեղի ունեցած իրարանցմանը:

«Ուզում եմ հարցադրում անել, թե իրավական ի՞նչ հարցադրմամբ, կանոնակարգի  ո՞ր օրենքի հիման վրա է Ազգային ժողովի նախագահը հաշվառել Ռուստամ Մախմուդյանի բանավոր հայտարարությունը՝ որպես կողմ ձայն: ԱԺ կանոնակարգի 60-րդ հոդվածի 7-րդ կետն ասում է՝ քվեարկության ավարտից հետո նիստը նախագահողը էլեկտրոնային համակարգով իրականացված քվեարկության արդյունքների, ինչպես նաև սույն հոդվածի 5-րդ մասով սահմանված կարգով ներկայացված գրությունների հիման վրա՝ հայտարարում է որոշման ընդունման կամ չընդունման մասին, որից հետո պատգամավորի քվեարկությունը չի կարող վիճարկվել կամ փոփոխվել:

Այսինքն՝  կանոնակարգն ասում է՝ մենք կարող ենք ձայները հաշվառել երկու ֆակտորի հիման վրա՝ էլեկտրոնային քվեարկություն և գործուղման մեկնած պատգամավորների ծրարներ: Չկա որևէ դրույթ, որ հնարավորություն է տալիս պատգամավորի բանավոր հայտարարությունը հաշվառվի՝ որպես կողմ ձայն:

Նման դեպքերում, երբ խախտում է տեղի ունեցել, առանց քննարկման՝ պետք է տեղի ունենա վերաքվեարկություն: Հետևաբար, երեկվա դատական օրենսգիրքը չի ընդունվել, և այս պայմաններում պետք է անել համապատասխան հետևություններ»,-հայտարարեց Ն. Փաշինյանը:

Տեսանյութեր

Լրահոս