Կարեն Կարապետյանը նկատել է անհիմն թանկացումները. նա հանձնարարականներ տվեց

Այսօր կառավարության նիստում վարչապետ Կարեն Կարապետյանն անդրադարձավ Ամանորին ընդառաջ գերիշխող ապրանքային շուկաներում գների բարձրացմանն ու հանձնարարեց խստացնել վերահսկողությունը:

Ըստ նրա` ամանորյա տոների շրջանում մի քանի անգամ ավելանում է սպառումը, որը պարունակում է գների անհիմն բարձրացման ռիսկեր:

Կ.Կարապետյանը Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահին հանձնարարեց խստացնել վերահսկողությունը գերիշխող ապրանքային շուկաներում գների բարձրացումներ թույլ չտալու համար, ամենօրյա մոնիտորինգ իրականացնել և խնդիրների դեպքում գործուն միջոցներ կիրառել:

 

Տեսանյութեր

Լրահոս