Կարեն Կարապետյանը հանձնարարեց սեղմ ժամկետներում ավարտել Մեղրի ԱՏԳ ձևավորման երկրորդ փուլը

«Մեղրի ազատ տնտեսական գոտու ձևավորման աշխատանքների առաջին փուլն ավարտվեց դեկտեմբերի 15-ին և տրվեց ԱՏԳ գործունեության մեկնարկը»,- այսօր կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Կարեն Կարապետյանը` նշելով, որ պետք է աշխատանքներ ձեռնարկել երկրորդ փուլը սեղմ ժամկետներում ավարտելու վերաբերյալ:

Հաշվի առնելով վերոգրյալը` վարչապետը հանձնարարեց տարածքային կառավարման և զարգացման, էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարներին, ՊԵԿ, անշարժ գույքի կադաստրի և ջրպետկոմի նախագահներին երկամսյա ժամկետում տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի հետ միջոցներ ձեռնարկել Մեղրու ԱՏԳ համար անհրաժեշտ ենթակառուցվածների տեխնիկական ապահովման ուղղությամբ:

Կ.Կարապետյանը նաև արտաքին գործերի և տնտեսական զարգացման ու ներդրումների նախարարներին հանձնարարեց շարունակել աշխատանքները ՀՀ դիվանագիտական ներկայացուցիչների միջոցով Մեղրու ԱՏԳ առավելությունների մասին հնարավորինս լայն իրազեկում ապահովելու նպատակով:

Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարը, ըստ վարչապետի, պետք է աշխատանքների ընթացքի վերաբերյալ պարբերաբար զեկուցել կառավարությանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031