
«Իմ ֆուտբոլիստներից ոմանք չէին ուզում աշխատել». Մոուրինյո

Ֆուտբոլի Անգլիայի լիգայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակչի պարտությունից հետո «Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն մեղադրել է իր ֆուտբոլիստներին:
«Մրցակցի բախտը բերեց և նրանք լավ պայքարեցին: Սպասում էին, որ մենք գոլեր կխփենք, բայց հակառակորդները պայքարում էին այնպես, կարծես այստեղ նրանց կյանքն է որոշվում: իմ ֆուտբոլիստներից ոմանք չէին ուզում աշխատել»,- ասել է Մոուրինյոն:
Ֆուտբոլի Անգլիայի լիգայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակչում «Մանչեսթեր Յունայթեդ»-ն արտագնա խաղում պարտվեց «Բրիսթոլ»-ին: «Կարմիր սատանաները» զիջեցին 2:1 հաշվով: «Յունայթեդ»-ի կազմում միակ գնդակը տուգանայինից խփեց Զլատան Իբրահիմովիչը: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը երկար դադարից հետո հայտնվել էր Մոուրինյոյի հայտացուցակում և փոխարինման դուրս եկավ 69-րդ րոպեին: