«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն մեկնաբանել է թիմի պաշտպան Անտոնիո Վալենսիայի հետ պայմանագրի երկարաձգումը: Մի քանի օր առաջ «Մանչեսթեր Յունայթեդը» երկարաձգեց պայմանագիրը Վալենսիայի հետ մինչև 2018թ.:
Մանչեսթերյան ակումբի պաշտոնական թվիթերյան էջը շնորհավորել է Մխիթարյանին՝ ներկայացնելով տեսանյութ, որտեղ Միթարյանի լավագույն գոլերն են: Տեսանյութը մակագրվել է այսպես. «Ծննդյան տղան և հայկական էքշնի հերոսը»:
Անգլիայի Պրեմիեր լիգայի 22-րդ տուրի շրջանակներում տեղի ունեցավ «Սթոք Սիթի» – «Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպումը, որն ավարտվեց ոչ ոքի՝ 1:1 հաշվով:
«Ադրբեջանի «սև ցուցակում» 168 լրագրող կա, ինչն արդեն իսկ ցույց է տալիս, որ քրեական հետապնդումը չունի այն նպատակը, որի համար այն սահմանված է, այսինքն՝ հանցավորության դեմ պայքարը: Ադրբեջանի կողմից փորձ է արվում կիրառել Թուրքիայի 301 հոդվածի պրակտիկան, իսկ մարդու միջազգային իրավունքները մերժում են այդ գաղափարը»:
Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է Հայաստանում Իտալիայի պատվավոր հյուպատոս Անտոնիո Մոնտալպոյին:
Գյումրու Անտառավան երրորդ թաղամասի 26 շենքը փլուզման եզրին է կանգնած:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի «Տիգրան Մեծ» սրահում հանդիպում է ունեցել ՀՀԿ 16-րդ համագումարի երիտասարդական հավաքի մասնակիցների՝ կուսակցության երիտասարդական կազմակերպության մոտ 300 անդամների հետ:
Արյան մեջ շաքարի մակարդակի բարձրության երեք գլխավոր նշաններն են քաշի ավելացումը, քաղցի մշտական զգացողությունը, որովայնի հետ կապված խնդիրները։
«Մանչեսթեր Սիթիի» մարզիչը պատմել է իր աշխատանքից չափազանցված սպասումների մասին:
«Թե ինչ կասի Ծառուկյանը` դեռ չգիտենք, որովհետև կոնկրետ հարցադրում նրանց կողմից առայժմ չի եղել։ Ժամանակը շատ չէ, շուտով հստակեցում կմտցվի այդ առումով, թե ինչ են հայտարարում։ Իսկ թե որքանով կյանքի կկոչվեն հայտարարված խնդիրները, դա էլ ժամանակը ցույց կտա»:
«Թվում է՝ շրջանը փակվեց: Ես վերադարձել եմ այնտեղ, որտեղ սկսվեց իմ պրոֆեսիոնալ կարիերան: Բայց իմ քայլը հիմնված չէ էմոցիաների վրա: Ամբողջ բանը նրանում է, որ ես կարող եմ ներդրում կատարել «Լիվերպուլի» առաջխաղացման գործում:
Անդրադառնալով տեղական արտադրության խրախուսման մասին հարցին՝ Կարեն Կարապետյանը նշել է, որ հանձնարարվել է Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությանն ուսումնասիրել ներմուծման կառուցվածքը և քննարկել ներմուծումը տեղական մրցունակ արտադրությամբ փոխարինելու հնարավորության հարցը:
«Մենք վարչապետի հետ ավագանու հարցը չենք քննարկ ել, որովհետև քննարկել ենք ավելի կարևոր հարցեր՝ կապված քաղաքի ապագայի, քաղաքի զարգացման հեռանկարների, Վանաձոր քաղաքում ներդրումային մեծ ծրագրերի հետ, որը կարծում եմ շատ ավելի առարկայական է»,-ասել է նա` հավելելով, որ հարցը չի վերաբերվում միայն 5 տարի պաշտոնավարող քաղաքապետին, այլ վերաբերվում է ամբողջ Վանաձոր քաղաքի ապագային:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունվարի 21-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանին:
Համաշխարհային վարկանիշավորող Fitch Ratings ընկերությունը վերահաստատել է Հայաստանի` որպես թողարկողի դեֆոլտի երկարաժամկետ վարկանիշներն ազգային արժույթով և արտարժույթով` «B+» կայուն կանխատեսմամբ:
«Ելք» դաշինքի անդամ կուսակցությունների ներկայացուցիչները հունվարի 27-ին մեկնում են ԱՄՆ։ 168.am-ի հետ զրույցում դաշինքի անդամ «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հայտնեց, որ իրենց նպատակն է՝ ԱՄՆ-ում հանդիպել Հայաստանի քաղաքացիներին և սփյուռքին։
Քիչ հետո՝ Երևանի ժամանակով 19:00-ին, կկայանա «Սթոք Սիթի» – «Մանչեսթեր Յունայթեդ» խաղը:
«Դուք տեսնում եք, թե ինչպես է Վինուսը վերցնում հսկողությունը և միացնում գորիլայի էֆեկտը»:
ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով պարզվել են 26-ամյա Քրիստինե Արզումանյանի սպանության հանգամանքները՝ առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, շարժառիթը։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պատրաստ է ԱՄՆ նոր նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպմանը։ Ինչպես հաղորդում է «Lenta.ru»-ն, այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
«Բլոգեր Տիգրան Քոչարյանը, որը մտերիմ է Լապշինի հետ, ասաց, որ բանտում Լապշինի նկատմամբ ճնշումներ են գործադրում՝ ստիպելով նրան ներողություն խնդրել Ադրբեջանից, որպեսզի արտահանձնումից հետո տեղափոխվի Իսրայել, սակայն Լապշինը չի վստահում Ադրբեջանին և մերժում է»,- ընդգծեց Հանրային խորհրդի ներկայացուցիչը:
Համայնքապետը նշեց, որ զինկոմիսարիատից տվյալ նորակոչիկների ծառայության մեկնելու օրը տեղափոխել են հունվարի 26-ին, ինչն էլ առաջացրել էր վերջիններիս դժգոհությունը եւ ճանապարհի փակման պատճառ էր դարձել: «Դա ևս մեկ անգամ փաստում է, որ մեր բնակիչները սահմանին ապրելով բանակից չեն խուսափում»,- հավելեց Սահակյանը:
«Կոստան պատրաստ է «Հալի» հետ խաղին: Հինգշաբթի նա մարզվել է ընդհանուր խմբում, և ամեն ինչ շատ լավ անցավ: Նա այլևս չունի մեջքի ցավեր, ուստի պատրաստ է դաշտ դուրս գալուն:
Ռուսաստանի եւ Սիրիայի միջեւ ստորագրած փաստաթղթի համաձայն` ռազմական նավերի տեղակայումը Տարտուսի նավահանգստում կընդլայնվի եւ հնարավորություն կունենա միաժամանակ ընդունել մինչև 11 նավ՝ ներառյալ միջուկային ռեակտորներ կրող նավեր:
Մխիթարյանի ամենասիրած ֆիլմը «300 սպարտացիներն» է: Հայ ֆուտբոլիստը նշում է, որ կարող է դիտել այս ֆիլմը հարյուրավոր անգամներ:
«Ես անձամբ պատրաստ եմ ձեր կառույցների առաջարկությամբ ավելի լայն հանդիպումներ անցկացնել մարզերում և Երևանում, որովհետև իրականում, մենք որպես կուսակցություն պետք է շատ հստակ ամրագրենք այն մոտեցումները, սկզբունքային դիրքորոշումները, որ ունենք: Դա անելու լավագույն ձևերից մեկը շփումներ են: Շատ կարևորում եմ այն, որ համագումարին հնչած 7 խորհուրդները միս ու արյուն ստանան»,-ասաց Վիգեն Սարգսյանը:
Վեց Տու-22M3 հեռահար ռմբակոծիչներ, թռչելով Ռուսաստանի տարածքից, հարվածներ են հասցրել Սիրիայի հյուսիսարեւելյան Դեր Զորի նահանգում գտնվող «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դիրքերի վրա:
Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը կայացավ արագ շախմատի Հայաստանի առաջնությունը: 8 հնարավորից 7 միավորով Հայաստանի չեմպիոն դարձավ Տիգրան Պետրոսյանը: 6,5 միավոր փոխչեմպիոն դարձավ Ռոբերտ Հովհաննիսյանը:
Տեղեկացնում եմ, որ շուրջ 10 տարի լինելով «Ժառանգություն» կուսակցության անդամ, համատեղ կուսակցական գործունեություն եմ ծավալել արժանապատիվ կանանց և տղամարդկանց հետ:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ ռուսական «Իսկանդեր» օպերատիվ-մարտավարական հրթիռային համալիրները դուրս չեն բերվի Կալինինգրադից քանի դեռ ՆԱՏՕ-ի հրթիռները մնում են Եվրոպայում: