Բաժիններ՝

ESPN-ը հեռացրել է մեկնաբանին, ով Վինուս Ուիլյամսին համեմատել էր կապիկի հետ

Գեղարվեստական հնարքը չգնահատվեց:
ESPN հեռուստաալիքը հեռացրեց 58-ամյա մեկնաբան Դուգ Ադլերին, ով Ստեֆանի Ֆոգելի դեմ Australian Open-ի խաղի ժամանակ Վինուս Ուիլյամսին համեմատել էր գորիլայի հետ. «Դուք տեսնում եք, թե ինչպես է Վինուսը վերցնում հսկողությունը և միացնում գորիլայի էֆեկտը»:

«Ադլերը պետք է զգույշ լիներ բառերն ընտրելիս: Նա ներողություն է խնդրել, և մենք հեռացրել ենք նրան իր պարտականությունների կատարումից»,- ասված է ESPN-ի հայտարարությունում:

Ադլերը պնդում է, որ ասել է ոչ թե՝ gorilla (գորիլա), այլ՝ guerrilla (պարտիզան):
Ուրբաթ 36-ամյա Վինուսը նվաճեց 4-րդ ռաունդի ուղեգիր:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս