
«Հայկական էքշնի հերոսը». Ֆուտբոլային աշխարհը շնորհավորում է Մխիթարյանին

Այսօր իր ծննդյան 28-րդ տարեդարձն է նշում Հայաստանի ազգային հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:
Ֆուտբոլային աշխարհը շնորհավորել է հայ ֆուտբոլիստին:
Մանչեսթերյան ակումբի պաշտոնական թվիթերյան էջը շնորհավորել է Մխիթարյանին՝ ներկայացնելով տեսանյութ, որտեղ Միթարյանի լավագույն գոլերն են: Տեսանյութը մակագրվել է այսպես. «Ծննդյան տղան և հայկական էքշնի հերոսը»:
https://twitter.com/ManUtd/status/822730656232808449
Մխիթարյանի համար տեսանյութ է պատաստել նաև Bleacher Report-ը: Տեսանյութում երկրպագուները երգում են Մխիթարյանի համար գրված երգը:
Մխիթարյանի թվիթերյան պաշտոնական էջը ողողված է շնորհավորանքներով: Երկրպագուները շնորհակալություն են հայտնում Մխիթարյանին լավ խաղի և հենց մանչեսթերյան ակումբն ընտրելու համար:
Սիրարփի Աղաբաբյան