
«Հնարավոր է՝ ես բավարար լավը չեմ «Մանչեսթեր Սիթիի» համար». Պեպ Գվարդիոլա

Պեպն ինչ-որ բան է կասկածում:
«Մանչեսթեր Սիթիի» մարզիչը պատմել է իր աշխատանքից չափազանցված սպասումների մասին:
«Հնարավոր է՝ ես բավարար լավը չեմ «Սիթիի» համար: Թիմում հավաքված են գերազանց ֆուտբոլիստներ, նրանք արդեն ապացուցել են իրենց ուժն այս և նախորդ մրցաշրջաններում: Ինչպե՞ս ես կարող եմ ասել, որ նրանք բավարար լավը չեն:
Չեմ հանդուրժի անհարգալից վերաբերմունք իմ խաղացողների նկատմամբ, չեմ հանդուրժի հարցերն այն մասին, թե արդյո՞ք նրանք բավարար որակավորում ունեն ինձ համար:
Հնարավոր է՝ իմ աշխատանքից սպասումները չափազանցված են եղել: Հիմա դուք (լրագրողները) հասկանում եք, թե մրցաշրջանի մեկնարկին մեր հաջող սերիայից հետո որքան կոմպլեմենտար էին իմ նկատմամբ ձեր հոդվածները:
Մեզ պետք է կառուցել թիմը, և հիմա ես աշխատում եմ այդ ուղղությամբ: Ես առաջինը կհասկանամ, եթե հարմար չեմ թիմին, ապա մենք ակումբի հետ կքննարկենք այդ հարցերը և համապատասխան որոշում կգտնենք»,- Գվարդիոլային է մեջբերում The Guardian-ը:
ԱՊԼ 2016-17 մրցաշրջանի 21-րդ տուրից հետո «Մանչեսթեր Սիթին» ակտիվում ունենալով 42 միավոր՝ զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 5-րդ հորիզոնականը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը