Բաժիններ՝

Ռուսական հեռահար ավիացիան հարվածներ է հասցրել Դեր Զորում ԻՊ-ի դիրքերին

Վեց Տու-22M3 հեռահար ռմբակոծիչներ, թռչելով Ռուսաստանի տարածքից, հարվածներ են հասցրել Սիրիայի հյուսիսարեւելյան Դեր Զորի նահանգում գտնվող «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դիրքերի վրա:

Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին հայտնում է ՌԴ պաշտպան ության նախարարության տեղեկատվության և զանգվածային հաղորդակցության վարչությունը:

Ռմբակոծման թիրախ են հանդիսացել ահաբեկիչների բազային ճամբարները, զինամթերքի և սպառազինության պահեստները, զրահատեխնիկան և կենդանի ուժը:

Մարտական առաքելությունից հետո բոլոր ռուսական ինքնաթիռները վերադարձել են կայանման վայրեր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս