Բաժիններ՝

«Վալենսիան աշխարհի լավագույն աջ պաշտպանն է». Ժոզե Մոուրինիո

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն մեկնաբանել է թիմի պաշտպան Անտոնիո Վալենսիայի հետ պայմանագրի երկարաձգումը:
Մի քանի օր առաջ «Մանչեսթեր Յունայթեդը» երկարաձգեց պայմանագիրը Վալենսիայի հետ մինչև 2018թ.:

«Ես չեմ կարծում, որ նոր պայմանագիրը պարգև է Անտոնիոյի համար: Ես դա չեմ դիտարկում այդ տեսակետից:

Ես ուղղակի կարծում եմ, որ Վալենսիան լավագույն աջ պաշտպանն է, ում մենք կարող էինք երբևէ տեսնել: Նրանից լավ պաշտպան ֆուտբոլում չկա, այնպես որ, մենք ուղղակի պահպանել ենք լավագույն ֆուտբոլիստին:

Ընթացիկ մրցաշրջանում նա հոյակապ է խաղում: Հիմա նա իր լավագույն մարզավիճակում է»,- ասել է Մոուրինիոն:

2016-17թթ. մրցաշրջանում Վալենսիան «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում անցկացրել է 23 հանդիպում բոլոր մրցաշարերում:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս