Բաժիններ՝

Ուեյն Ռունին փրկում է «Մանչեսթեր Յունայթեդին»

Անգլիայի Պրեմիեր լիգայի 22-րդ տուրի շրջանակներում տեղի ունեցավ «Սթոք Սիթի» – «Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպումը, որն ավարտվեց ոչ ոքի՝ 1:1 հաշվով:

«Սթոք Սիթին» հաշվի մեջ առավելության հասավ 19-րդ րոպեին Խուան Մատայի ինքնագոլից հետո:

Հանդիպման հաշիվը հավասարեցրեց 67-րդ րոպեին Մատայի փոխարեն դաշտ դուրս եկած Ուեյն Ռունին: 94-րդ րոպեին ֆանտաստիկ հարվածով մանկունյանցիների ավագ Ուեյն Ռունին փրկեց իր թիմին պարտությունից:

Նշենք, որ «Կարմիր սատանաների» հայազգի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հայտնվել էր մեկնարկային կազմում: Նա խաղադաշտը լքեց երկրորդ խաղակեսի 73-րդ րոպեին՝ տեղի զիջելով Ջեսի Լինգարդին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս