Բաժիններ՝

«1 միլիարդանոց մենամարտը Ֆլոյդ Մեյվեյզերի հետ տեղի կունենա 2018թ. սկզբին». Քոնոր ՄաքԳրեգոր

ММА-ի իռլանդացի մարտիկը նշել է բռնցքամարտիկ Ֆլոյեդ Մեյվեյզերի հետ մենամարտի մոտավոր ժամկետը և արժեքը:

«Ես գտնում եմ, որ դա կլինի առաջին 1 միլիարդանոց մենամարտը: Կարծում եմ՝ դա տեղի կունենա հաջորդ տարվա սկզբին: Կգնամ Լաս Վեգաս և կստանամ բռնցքամարտիկի լիցենզիան: Եվ այդ ժամանակ կտեսնենք, թե ինչ արժե Ֆլոյդը: Հուսով եմ, որ հաջորդ մենամարտը կանցկացնեմ բռնցքամարտի կանոններով»,- ՄաքԳրեգորի խոսքերն է մեջբերում Worldboxingnews-ը:

ՄաքԳրեգորը դադարեցրել է կարիերան և ժամանակն անցկացնում է ընկերուհու հետ, ով երեխայի է սպասում:

Քոնորը ММА-ի 24 մենամարտերում տարել է 21 հաղթանակ և կրել է 3 պարտություն:

Կարդացեք նաև

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս