ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 31-ի ժամը 19.00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Փակ են Արագածոտնի մարզի Արագածի տարածաշրջանի Շենկանի գյուղի ավտոճանապարհը:
Դժվարանցանելի են Վարդենյաց լեռնանցքը, Սոթք-Քարվաճառ (22-38-րդ կմ-երը) ավտոճանապարհը:
Մ-2 ավտոճանապարհի Տիգրանաշենի և Դիլիջանի ոլորաններում, Լոռու մարզի Տաշիր, Ստեփանավան, Ալավերդի քաղաքներում, Սպիտակ-Գյումրի (24-25-րդ կմ հատված), Ոսկեպար-Կողբ, Սարավան-«Զանգեր», Սյունիքի, Շիրակի, Գեղարքունիքի մարզերի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Կոտայքի, Արմավիրի մարզում, Տավուշի մարզի Նոյեմբերյան, Արարատի մարզի Մասիս, Արտաշատ և Արագածոտնի մարզի Արագած, Ապարան, Թալին, Սյունիքի մարզի Քաջարան, Կապան քաղաքներում առկա են տեղումներ ձյան տեսքով:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար անվաշղթաների կիրառման դեպքում, բացի կցորդիչով ավտոմեքենաներից:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում՝ դժվարանցանելի է Քարվաճառ-Սոթք ավտոճանապարհը: Շահումյանի շրջանում առկա են տեղումներ ձյան տեսքով:
Հանրապետության ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց: