Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մարտի սկզբին պատրաստվում է այցելել Իրան։ Ինչպես հայտնում է ԱՊԱ գործակալությունը, այդ մասին հայտարարել է Ադրբեջանում Իրանի դեսպան Ջավադ Ջահանգիրզադեն։
Իսրայելի նախագահ Ռեուվեն Ռիվլինը ներողություն է խնդրել իր գործընկերոջից վերջերս Twitter-ում Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի կատարած վերջին գրառման համար, որի գործողությունները լատինաամերիկյան երկրի իշխանությունները գնահատել էին որպես ԱՄՆ-ի՝ Մեքսիկայի հետ սահմանին պատ կառուցելու պլաններին աջակցություն։
Չոճատաուրիում բնակվող 28-ամյա տղամարդը հյուր է գնացել Վանի շրջանի Կղումուր գյուղ և հետ վերադառնալու է եղել լեռնային ճանապարհով:
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը ողջունել է հունվարին Աստանայում կայացած բանակցությունները Սիրիայի իշխանությունների ու ընդդիմության միջև և կոչ է արել որքան հնարավոր է արագ վերսկսել կողմերի միջև քննարկումները ՄԱԿ-ի հովանու ներքո։
Ժամը 10։35-ի սահմաններում Բաղրամյան պողոտայի թիվ 58 շենքի դիմաց բախվել են 50-ամյա Մաքսիմ Մովսիսյանի վարած Yutong մակնիշի 33 20 Լ համարանիշի և 38-ամյա Հայկազ Ասրյանի վարած թիվ 9 երթուղին սպասարկող տրոլեյբուսը։
Երևանի քաղաքապետարանը հայտնել է, որ ավտոկայանատեղերի տուրքի չվճարման համար վարչական տույժեր չեն կիրառվի: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։
WikiLeaks կայքը հայտարարել է, որ իր արխիվներում կա ավելի քան 1138 փաստաթուղթ, որոնք առնչություն ունեն Ֆրանսիայի նախագահի թեկնածու, «Ազգային ճակատ» կուսակցության ղեկավար Մարին Լե Պենի հետ։
ՌԴ մարդու իրավունքների պաշտպան Տատյանա Մոսկալկովան անթույլատրելի է համարում Ռուսաստանի քաղաքացի, անկախ լրագրող Ալեքսանդր Լապշինին Բաքվին արտահանձնելը։ Այս մասին հայտարարությունը հրապարակվել է նրա պաշտոնական կայքում:
Facebook սոցիալական ցանցում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի անունով բացված էջը բնականաբար կեղծ է, Հանրապետության նախագահը որեւէ սոցիալական կայքում էջ չունի:
Թբիլիսիի` 19-րդ դարի հայկական Շամխորեցոց, կամ Կարմիր Ավետարան, Սբ. Աստվածածին եկեղեցին համարվում է Թբիլիսիի 6 այսպես կոչված «վիճելի» եկեղեցիներից մեկը: Երբեմնի հայաշատ Հավլաբարի, ժամանակին ամենաբարձր գագաթով խոնարհված եկեղեցին, կամ այն ինչ դրանից մնացել է, ներկայում Վրաստանի մշակույթի եւ հուշարձանների պաշտպանության նախարարությանն է պատկանում:
Հունվարի 31-ին, ժամը 22.00-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Թևոսյան փողոցի 21/5 հասցեում գտնվող «Պարկ Ավենյու» հյուրանոցի մոտակայքում այրվում է ավտոմեքենա:
Բեռլինում 3 տղամարդ է ձերբակալվել, որոնց կասկածում են ահաբեկչական գործունեություն ծավալելու ու արմատական իսլամիզմի մեջ։ Ինչպես հայտնել է Բեռլինի ոստիկանության ներկայացուցիչը, կատարվել են խուզարկություններ և տրվել է կասկածյալներին կալանավորելու հրաման։
Հունվարի 13-ին կայացած Ձեր ասուլիսում ըստ ոլորտների ներկայացրիք կառավարության 100 օրվա գործունեությունը: Ես բոլորովին հակված չեմ կարծելու, թե վերջին ճշմարտություն են լինելու ստորև ասածներս, բայց, այնուամենայնիվ, որպես հատկապես հանրակրթության օղակները խորությամբ ճանաչող փորձագետ, չեմ կարող անտարբեր անցնել հանրությանը ներկայացրած՝ ոլորտի խնդիրների լուծմանն ուղղված քայլերի արդյունավետության դիտարկման կողքով:
Հարավային Կորեայի շտաբների պետերի միացյալ կոմիտեի ղեկավար Լի Սուն Չժին իր գործընկեր Ջոզեֆ Դանֆորդի հետ զրույցում խնդրել է Հարավային Կորեայի տարածքում տեղակայել ռազմավարական սպառազինություններ, հայտնում է «Ռենհապ» գործակալությունը՝ վկայակոչելով կոմիտեին։
Այսօր երեկոյան ժամերից հյուսիս-արևմուտքից կսկսվի արկտիկական ցուրտ օդային հոսանքների ներհոսքը, ինչի արդյունքում փետրվարի 2-3-ը ընկած ժամանակահատվածում հատկապես գիշերային ժամերին օդի ջերմաստիճանը կնվազի 10-15 աստիճանով:
իանալ «Երրորդ Հանրապետություն», «Համախմբում», «Դեմոկրատական» կուսակցությունների հայտարարությանը,
Վիճակախաղի գումարի շուրջ առաջացած վիճաբանությունն ավարտվել է սպանությամբ. կասկածյալը ձերբակալվել է։
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Վարդան Օսկանյանը չի փակել «Ա1+»-ը, գուցե նույնիսկ հոգու խորքում դեմ է եղել դրան՝ դա արել է նրա «շեֆը»՝ Քոչարյանը: Բայց քանի որ հիմա պարոն Օսկանյանը բողոքում է, թե իբր Հայաստանը «պակաս ավտորիտար» երկրից դարձել է «ավելի ավտորիտար», եւ, հետեւաբար, կարեւորում է այդ խնդիրը, նա պետք է հրապարակավ ընդունի, որ «Ա1+»-ը փակելը սխալ որոշում էր՝ դրանով, ի դեպ, կապացուցի, որ այդ «շեֆի» հետ այսօր կապ չունի:
Գերմանիայի արտգործնախարարությունը հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ՝ ուղղված ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրամանագրի, որն արգելում է մուսուլմանական բնակչություն ունեցող 7 երկրների քաղաքացիների մուտքը երկիր։
Ուշադրություն. հետախուզվում է լուսանկարում պատկերված անձը։
Հունվարի 30-ին Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Շոն Սփայսերը հայտարարել էր, որ գիտե փաստաթղթի մասին, բայց գերատեսչության աշխատակիցներին նախազգուշացրել է. նրանք պետք է «հաշտվեն կամ հեռանան»:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 1-ի ժամը 10.30-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:
«Եթե ժողովուրդը 2008-ին խաբվել ու մնացել է փողոցում, մենք ասում ենք ժողովո՛ւրդ, մենք նման քայլի չենք գնա։ Եթե ստանանք ձեր վստահության քվեն, մենք կտանենք իշխանափոխության»,- ասել է նա:
Փետրվարի 1-ին, ժամը 05.12-ին ահազանգ է ստացվել, որ ծուխ է նկատվում Երևան քաղաքի Շիրակի փողոցի թիվ 16 շենքի 2-րդ հարկի բնակարաններից մեկում. ներսում մեծահասակ կինն օգնություն է կանչում:
Իսրայելի կառավարությունը հավանություն է տվել ավելի քան 3000 միավոր բնակարանների կառուցմանը Հորդանան գետի Արևմտյան ափին։
Հունվարի 31-ին և լույս փետրվարի 1-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հիմնականում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 15 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով շուրջ 165 կրակոց:
«Վերջապես բոլորս միասին ենք: Ոչ ոք չի բացակայում: Իմ ընտանիքս ինձ հետ է, ու ես երջանիկ եմ»,- ասել սոմալացի Անշուրը:
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավար Արտակ Հանիսյանն արդեն իսկ լծվել է ՀՀԿ-ի օգտին ձայներ հավաքելու գործին։ «Ժամանակ»-ի տեղեկություններով՝ նա սկսել է ահաբեկել թաղապետարանի աշխատակիցներին եւ սպառնալ, որ ով ձայն չտա ՀՀԿ-ին եւ ԴԱՀԿ նախկին ղեկավար Միհրան Պողոսյանին՝ կազատվի աշխատանքից։
Հայցը, որին մտադիր է միանալ Շնայդերմանը, հարուցել է Քաղաքացիական իրավունքների և ազատությունների պաշտպանների ամերիկյան միությունն Իրաքի երկու քաղաքացիների անունից, որոնց ձերբակալել են Ջոն Քենեդիի օդանավակայանում՝ չնայած այն բանին, որ երկուսն էլ գործող այցագրեր են ունեցել։