7 ժամից պակա՞ս եք քնում. կարդացեք սա
Եթե մշտապես 7 ժամից պակաս եք քնում, առողջությունը տուժում է։ Steptohealth.ru կայքը գրում է, որ աստիճանաբար սկսում եք զգալ հանգստի պակասը, որի կարիքն ունեն մարմինն ու ուղեղը։ Որպեսզի դրանք նորմալ հանգստանան և վերականգնվեն, հարկավոր է քնել 7-9 ժամ։ Իհարկե, յուրաքանչյուր օրգանիզմ իր պահանջներն ունի, բայց խորհուրդ չի տրվում 7 ժամից պակաս քնել։ Եթե միշտ 4-6 ժամ եք քնում, հարկավոր է փոխել որոշակի սովորություններ։ Կարդացեք այս խորհուրդները, որոնք հարկավոր են օրգանիզմին ամբողջական վերականգնման հնարավորություն տալու համար։
Հարկավոր է հետևել օրվա ռիթմին։ Բոլորս էլ «կենսաբանական ժամացույց» ունենք, որը կարգավորում է օրվա ռեժիմը։ Կարգավորվում են որոշակի ֆիզիոլոգիական փոփոխություններ, որոնք օրվա ընթացքում տեղի են ունենում օրգանիզմում։
Որպեսզի այս ֆիզիոլոգիական փոփոխությունները նորմալ ընթանան, հարկավոր է պահպանել օրվա ռիթմը՝ ուտել նույն ժամին, քնել նույն ժամին, և այլն։ Եթե կարողանում ենք պահպանել այս ռեժիմը, օրգանիզմը սկսում է լավ զգալ իրեն, այն ավելի լավ է վերականգնվում։ Բայց դա անել միշտ չի հաջողվում։ Հարկավոր է որոշակի քայլեր ձեռնարկել։
• Նորմալ քնելու համար մթություն է հարկավոր։ Եթե ցանկանում եք քնել ցերեկային ժամերին, հոգ տարեք, որ սենյակում մութ լինի։
• Հարկավոր է կարգավորել էլեկտրոնային սարքավորումների աշխատանքը։ Որպեսզի կարողանաք վերականգնել ուժերը, պառկելուց մեկ ժամ առաջ հարկավոր է անջատել բջջային հեռախոսը, համակարգիչն ու հեռուստացույցը։
• Քնի որակի վրա մեծապես ազդում են նաև սենյակի ջերմաստիճանն ու հոտերը։ Ննջասենյակի իդեալական ջերմաստիճանը 15-22 աստիճանն է։ Տհաճ հոտը կարող է խանգարել քնել և նույնիսկ մղձավանջի պատճառ դառնալ։ Առողջ քնելուն կարող են նպաստել լավանդայի և վանիլինի բույրերը։
• Եթե 7 ժամից պակաս եք քնում, ձեզ կարող է օգնել հանգիստը քնելուց մեկ ժամ առաջ։
Քնելուց մեկ ժամ առաջ հարկավոր է անջատել բոլոր էլեկտրոնային սարքերը։ Հարկավոր է հարմար տեղավորվել և գիրք կարդալ։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը