
Հայաստանում զգալի աճել են մի շարք ոգելից խմիչքների արտադրության ծավալները

Հայաստանում 2016 թվականի հունվար-դեկտեմբերին կոնյակի արտադրության ծավալը կազմել է 21 մլն 529,2 հազար լիտր: ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալներով, 2015 թվականի նույն ժամանակահատվածի նկատմամբ այն աճել է 27 տոկոսով:
23,2 տոկոսով ավելացել է նաև վիսկիի արտադրությունը` կազմելով 1 մլն 441,8 հազար լիտր: Գինու արտադրության ծավալները կազմել են 6 մլն 809,6 հազար լիտր` ավելանալով 14,8 տոկոսով: 8,4 տոկոսով աճ է գրանցվել շամպայն գինու արտադրությունում: 2016 թվականի հունվար-դեկտեմբերին այն կազմել է 713,4 հազար լիտր:
Միևնույն ժամանակ, նվազել է օղու և օղու-լիկյորի արտադրանքը` կազմելով 8 մլն 214 հազար լիտր: 2015 թվականի հունվար-դեկտեմբերի համեմատ այն նվազել է 13,7 տոկոսով:
Իսկ ոչ ալկոհոլային ընպելիքների արտադրությունը նվազել է 5.2տոկոսով` կազմելով 77 մլն 503.4 հազար լիտր: