Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է ավելի քան 20 հազար մեդալների գնման մասին՝ նախատեսված Սիրիայում ռազմական օպերացիայի մասնակիցների համար։
Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն կարծում է՝ Մադրիդյան սկզբունքների շուրջ ծավալվող բանակցությունները կարող են հիմք հանդիսանալ հակամարտության հետագա կարգավորման համար:
Փետրվարի 16-ից մինչև 22-ը «Մանչեսթեր Յունայթեդը» կանցկացնի 2 խաղ՝ «Սենտ Էտիենի» դեմ՝ Եվրոպայի լիգայում, և «Բլեքբերնի» դեմ՝ Անգլիայի գավաթում:
Այսօր ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն լրագրողների հետ հանդիպման ընթացքում անդրադարձ կատարեց ԵՄ-Հայաստան շրջանակային համաձայնագրի շուրջ բանակցությունների ընթացքի մասին՝ ընդգծելով. «Մոտ օրերս սպասվում է ԵՄ-Հայաստան շրջանակային համաձայնագրի շուրջ բանակցությունների ավարտը: Կան դեռևս մի քանի կետեր, որոնց շուրջ Հայաստանի և ԵՄ-ի ղեկավարությունները պետք է համաձայնության գան, այնուամենայնիվ, ուզում եմ հույս հայտնել, որ համաձայնագիրը կլինի երկու կողմերին բավարորղ փաստաթուղթ»:
ՌԴ և Թուրքիայի փոխարտգործնախարարներ Ալեքսեյ Մեշկովն ու Ումիտ Յարդըմը գոհունակություն են հայտնել երկու երկրների միջև երկկողմ հարաբերությունների նորմալացումից, ասվում է ՌԴ ԱԳՆ կայքում։
Փետրվարի 13-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը աշխատանքային այցով եղել է ՀՀ Գեղարքունիքի և Տավուշի մարզերում: Շրջայցին մասնակցել են ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը, ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը, բարձրաստիճան մի շարք պաշտոնյաներ ու զինվորականներ:
Պարզեցվել և կրճատվել են դեղատների, դեղատնային կրպակների համար սահմանված կառուցվածքային և տարածքային չափսերը։ Առևտրի սրահի և սպասասրահի չափերը նախկին 18 ք.մ-ից դարձել են 12։ Այլևս պարտադիր չէ, որ դեղատները հանգստի սենյակ ունենան (կրճատվել է 8ք.մ տարածք)։
Մալայզիայում սպանվել է ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընի եղբայրը՝ Կիմ Չոն Նամը: Այս մասին տեղեկացնում է Ռյոնհապ գործակալությունը:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 14-ի ժամը 17:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Նախատեսվող բարեփոխումներով լիցենզավորման իրավական պահանջը կվերանա և գործընթացը կկարգավորվի Աուդիտորական կազմակերպությունների ռեեստրի վարման միջոցով:
Ժամը 13։00-ի սահմաններում ոստիկանության Ջերմուկի բաժին ահազանգ է ստացվել, որ Ջերմուկ քաղաքի Բարեկամություն կամրջի տակ երիտասարդ տղայի դի կա։
ՆԱՏՕ-ի երկրներն ավելացրել են 2016թ. պաշտպանական ծախսերը 10 մլրդ դոլարով։ Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը մինչ Բրյուսելում նախարարական հանդիպումն սկսվելը, հայտնում է korrespondent.net-ը։
Մենք որպես այս երկրի պաշտպաններ եւ ազգի նվիրյալներ՝ չենք կարող անմասն մնալ այս վճռորոշ համապետական իրադարձությունից, քանի որ ընտրությունների ազատ եւ արդար անցկացման ելքով է պայմանավորված Հայաստանի ապագան, նրա զբաղեցրած տեղն ու դիրքը առաջադեմ երկրների շարքում:
Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի շենքում այսօր տեղի ունեցավ «Նաիրիտ գործարանի» պարտատերերի առաջին ժողովը։
Երևանի ավագանու ընտրությունը 2017 թվականի մայիսի 14-ին նշանակելու մասին որոշման նախագիծն ընդգրկված է ՀՀ կառավարության փետրվարի 16-ի նիստի օրակարգում:
ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել են 2016թ. փետրվարին Դիլիջան քաղաքում տեղի ունեցած զինված միջադեպի՝ էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքեր:
Միրզոևը տեղեկացրել է, որ հայ ժողովուրդն իրեն ու ընտանիքին ընդունել է ամենաբարձր մակարդակով: Ակտիվիստի կնոջը, ով ծանր հիվանդ է, բժիշկներն անմիջապես հոսպիտալացրել են հետագա բուժման նպատակով: «Հայաստանի իշխանություններն իրենց հերթին ապահովել են Շահին Միրզոևին և նրա երկու անչափահաս երեխաներին հարմար կացարանով և կապի միջոցներով: Այս պահին ամբողջ ընտանիքը գտնվում է ՄԱԿ-ի և Կարմիր խաչի հովանու ներքո»,- գրում է «Թալիշ ինֆո»-ն:
Վերաֆինանսավորման տոկոսադրույքը վերջին անգամ 6% սահմանվել է 6 տարի առաջ՝ 2010 թվականի փետրվարին։
ՌԴ պաշտպանության նախարարությունում հայտարարել են Արևմտյան ռազմական օկրուգի զորամասերում զորամիավորումների անսպասելի ստուգումների մասին։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պատրաստ է լսել ԶԼՄ-ներում խելամիտ քննադատության, սակայն անընդունելի է համարում անձնական վիրավորանքները։ Այս մասին այսօր հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հայտնում է Lenta-ն։
Ն. Փաշինյանի խոսքով՝ Վարդան Օսկանյանը 10 տարի Հայաստանում քաղբանտարկյալների առկայությունն արտաքին աշխարհում արդարացնող թիվ մեկ գործոնն է եղել. «Շատերն ասում են՝ արտգործնախարար է եղել: Այդպես լիներ, Ռիբենտրոպին Նյուրնբերգի դատարանում չէին դատի, կասեին՝ ինքն ընդամենն արտաքին գործերի նախարար է եղել: Վարդան Օսկանյանը Ռոբերտ Քոչարյանի Ռիբենտրոպն է»:
Հայոց ցեղասպանությունը ճանաչած թուրք լրագրող, Ջեմալ փաշայի թոռ Հասան Ջեմալը Քրդական բանվորական կուսակցության ղեկավարներից մեկի` Ֆեհման Հուսեյնի մասին հոդված գրելու պատճառով դատապարտվել է 1 տարի և 3 ամիս ազատազրկման: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:
«Խաղաշրջանի սկզբում Մխիթարյանի և Մոուրինյոյի միջև ինչ-որ բան այն չէր: Մխիթարյանը չէր առանձնանում, սակայն հիմա նա ցնցող է: Մխիթարյանի խաղը փլեյմեյքերի դերում ֆանտաստիկ էր»,- ասել է Նևիլը:
Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի դահլիճում Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի, թատրոնի անձնակազմի, մասնագետների և լրագրողների մասնակցությամբ գործարկվեց նոր թարգմանական էլեկտրոնային վահանակը։
Շիրակի մարզի Ջաջուռ գյուղում արտակարգ դեպք է գրանցվել, հղի կինն արտաքնոց է գնացել, որտեղ և երեխան ծնվել է և ընկել հորը:
Ստացված կրկնակի դատաբժշկական փորձաքննության եզրակացության համաձայն՝ Ա.Սարգսյանի մոտ առկա հիվանդությունները, այդ թվում նաև Բեխտերևի հիվանդությունը՝ առանց ներքին օրգանների ախտահարումների, չեն դասվում ՀՀ կառավարության 2006 թվականի մայիսի 26-ի N 825-Ն որոշման N 2 հավելվածով սահմանված պատիժը կրելուն խոչընդոտող ծանր հիվանդությունների շարքին, և վերջինս ստացիոնար բուժման կարիք չունի:
2011թ. վրաց-ռուսական համաձայնագիրը տարանցման միջանցքների մասին ոչ մի առնչություն չունի Հարավային Օսիայի հետ։ Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետի՝ Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն՝ ի պատասխան ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովայի, տեղեկացնում է «Գրուզիա օնլայնը»։
ԿԲ խորհուրդը որոշեց իջեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով
«Ինչքան հիշում եմ, Րաֆֆի Հովհաննիսյանն էլ ընտրությունից հետո Մոսկվա գնաց՝ հաղթանակը բերելու: Կարծում եմ, որ այդ դաշինքի ներկայացուցիչները գաղափարական առումով իրար շատ մոտ են, շատ բնական եմ համաում, որ իրենք միասին են, նաև կարծում եմ՝ իրենց մոտեցումները շատ մոտ են Հանրապետականին, և իրենք կարող են միասնական մասնակցել»:
Փետրվարի 12-ին ադրբեջանական ԱՊԱ լրատվական գործակալությունը տարածել է տեսանյութ, որտեղ պնդում են, որ «հայկական հրետանին նշանառության տակ է պահում ադրբեջանական գյուղերը»: