«Մենք էլ պետք է շարունակենք մեր աշխատանքը Ֆրանսիայի կառավարության հետ: Սփյուռքը լուրջ մասնակցություն պետք է ունենա և ունի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության ճանաչման, ինչպես նաև Արցախի ժողովրդի անվտանգության պայմանները բարելավելու գործում»,-ասաց Մուրադ Փափազյանը:
Արցախի մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանը Եվրոպական խորհրդարանում ունեցած հանդիպումների ընթացքում ներկայացրել է 2016թ-ի ապրիլյան պարտերազմի ընթացքում Ադրբեջանի իրականացրած ոճրագործությունների վերաբերյալ իր զեկույցը:
«Լավագույն մտահղացում» անվանակարգի հաղթողն է Վանաձորի թիվ 19 դպրոցի աշակերտ Արամ Խաչատրյանը՝ իր «Կատականա» խաղով, իսկ «Լավագույն դիզայն» անվանակարգում հաղթող է ճանաչվել Վանաձորի ՀՊՃՀ-ի ավագ դպրոցի սան Վահե Ասլոյանը՝ իր «After World» խաղով: Խրախուսական մրցանակի է արժանացել Ծովագյուղի դպրոցի սան Կոլյա Մարգարյանը՝ իր «Թվերի զարմանահրաշ աշխարհում» խաղով:
Փետրվարի 14-ին Երևան ժամանեց Իրանի Իսլամական Հանրապետության Իրավապահ ուժերի թմրանյութերի դեմ պայքարի ոստիկանության պետի տեղակալ, գեներալ-մայոր Մորթեզա Միրզայիի գլխավորած պատվիրակությունը:
Կամակորությունների պատճառներից մեկն էլ կարող է լինել ծնողների տարիքը։ Երբ նրանք լույս աշխարհ են բերել փոքրիկին` իմանալով, որ երկրորդը չեն ունենալու, փորձում են ամեն բանով գոհացնել։
Թուրքիայի Հաթայի նահանգում թուրքական զինված ուժերի կողմից Քրդստանի բանվորական կուսակցության (PKK) մարտիկների դեմ ուղղված գործողությունների ժամանակ բախում է տեղի ունեցել:
Ընթացիկ մրցաշրջանում 25-ամյա հարձակվողն Իսպանիայի առաջնությունում անցկացրել է 20 հանդիպում, որոնցում դարձել է 8 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ:
Կոշկակարները, դերձակները, ժամագործները, լեզուների ուսուցմամբ զբաղվողները, համակարգիչ ու լվացքի մեքենա նորոգողները` տնտեսական 23 ոլորտում ինքնուրույն գործունեություն իրականացնող, վարձու աշխատող չունեցող և տարին մինչև 9 միլիոն դրամ շրջանառություն ապահովող ինքնազբաղված անձինք ազատված են հարկերից:
«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան իր կարծիքն է հայտնել Անգլիայի առաջնությունում անցկացրած «Բորնմութի» դեմ խաղի մասին (2:0):
…Վերջին շրջանում, երբ Ձախ Հարութը Հայաստան էր այցելում, հաճախ էինք քայլում Հյուսիսային պողոտայով: Մեկ-երկու ժամից ավելի էր տևում այդ ճանապարհն անցելը: Մարդիկ մոտենում էին նրան, ողջագուրվում, երգում էին, խնդրում իրենց հետ երգել: Ու մենք հասկացանք, որ պահը հասունացել է, պետք է համերգ կազմակերպել:
Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիան և Հոլանդիայի Հայ Դատի հանձնախումբը փետրվարի 27-ին Հաագայում հանրահավաքցույց կկազմակերպեն ի հիշատակ Սումգայիթի, Գանձակի (Կիրովաբադ) և Բաքվի հայ նահատակների։
Սիրիական քրդերը չեն պատրաստվում հանձնվել և իրենց տարածքները դնել Անկարայի հսկողության տակ:
«Երբ Հայաստանը երես թեքեց ԵՄ-ից և որոշեց միանալ Եվրասիական տնտեսական միությանը, Օլանդը, չնայած բոլոր ԵՄ երկրների զայրույթին, հայտարարեց, որ Հայաստանն արժանի է ԵՄ-ի հոգատարությանը, որ պետք է հասկանալ ՀՀ-ի ուղղությունը դեպի ԵՏՄ…»:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 14-ի ժամը 19:30-ի դրությամբ, Վայքի և Հրազդանի տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում:
2016 թվականի հունվար-դեկտեմբերին Հայաստանից արտահանվել են 337 մլն 280.7 հազար ԱՄՆ դոլարի թանկարժեք և կիսաթանկարժեք քարեր, թանկարժեք մետաղներ և դրանցից պատրաստված իրեր:
«Լիվերպուլի» ավագ Ջորդան Հենդերսոնը խոստովանել է, որ թիմն ուղղակի աշխատում է հաղթել յուրաքանչյուր խաղում: 2017թ. «Լիվերպուլն» ունեցավ մի շարք անհաջող խաղերի շարք՝ առաջին հաղթանակը տանելով միայն շաբաթ օրը «Տոտենհեմի» նկատմամբ:
Գլխի կոնկրետ հատվածում մշտական ցավը կարող է վկայել այս կամ այն օրգանի աշխատանքի խանգարման մասին։ Լուսանկարում պատկերված են մշտական գլխացավի մի քանի հատվածներ։
Թուրքիայի քաղաքացին Անթալիայում Մուամմեր Գյունը սպանել է իր ռուս կնոջը և երկու երեխաներին:
Դիտարկմանը, որ եթե ՀՀԿ ցուցակը գլխավորում է պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, հնարավո՞ր է, որ հենց նա է լինելու վարչապետ 2018 թ-ից հետո, Շարմազանովը պատասխանեց, որ շատ էր խոսվում, որ Սերժ Սարգսյանն է գլխավորելու ցուցակը, որպեսզի դառնա ԱԺ նախագահ, բայց «այս անգամ էլ օդում քամի եղավ», իսկ թե ինչ կլինի 2018 թ-ից հետո, կերևա այն ժամանակ։ Նա հավելեց, որ ինչպես հայտարարվել էր, 2017-ին իրենց վարչապետի թեկնածուն Կարեն Կարապետյանն է։
Միակ թեկնածուի դիմում հայտը ՀՀ կրթության և գիտության նախարարություն մուտքագրվել է փետրվարի 10-ին:
Քիչ առաջ ավարտվեց Հայաստանի Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի նիստը, որի ժամանակ քննարկվել և հաստատվել է ՀՀԿ համամասնական ցուցակը։
Հարավային Կորեայի դատախազությունը կրկին պնդում է ձերբակալել Samsung Group-ի վարչության նախագահի տեղակալ եւ փաստական ղեկավար Լի Չժե Յոնին: Այդ մասին, , հայտնել է Korea Times-ը:
Փոքրիկի դին հայտնաբերել է նրա պապը՝ նրան որոնելիս, նախադպրոցական ուսումնական հաստատությանը կից հոսող Դեբեդ գետում` բերանքսիվայր ջրում ընկած վիճակում, ոտքերով դեպի ափամերձ մասը և անմիջապես տեղափոխել «Ալավերդու բժշկական կետրոն» ՓԲ ընկերություն:
Մեզ հետ զրույցում երեկ Զ.Փոստանջյանը վերահաստատեց իր դիրքորոշումը, իսկ սեփական որոշման մասին խոստացավ խոսել փետրվարի 16-ից հետո (այդ օրն ավարտվում է Կենտրոնական ընտրական հանձնաժողով ցուցակների ներկայացման ժամկետը)։
«Ինձ համար կարևորը նա է, որ ցանկացած մեկը հայտարարում է, որ ինքը կողմ է ու ամեն ինչ անելու է, որ արդարությունը վերականգնվի, այդ թվում՝ նաև իրավական արդարությունը Մարտի 1-ի քաղաքական կալանավորների նկատմամբ, որին ինքը նույնպես չպատասխանեց, կիսատ պատասխանեց»:
Բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունն երաշխավորելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ ՀՀ գլխավոր դատախազի կողմից 03.02.2017թ.-ին ՀՀ հատուկ քննչական ծառայություն է ուղարկվել իշխանության ներկայացուցիչների նկատմաբ բռնություն գործադրելու փաստով ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչությունում հարուցված քրեական գործը:
«2016 թվականը տնտեսական առումով առաջընթացներ գրանցած տարի էր՝ պայմանագիր ստորագրվեց ՀՀ ողջ տարածքով ջրամատակարարում ապահովող ընկերության հետ՝ Զարգացման ֆրանսիական գործակալությունն այդ նպատակով Վեդու ջրամբարի կառուցման համար հատկացրեց 75 մլն եվրո, Հայաստանին տրամադրվեց նաև 40 մլն բյուջետային վարկ: Կրթական ոլորտում ևս բավականին զարգացումներ եղան: Հայ- ֆրանսիական համալսարանում արդեն իսկ ստեղծվել է նախկին շրջանավարտների մի ցանց, որի նպատակը ներկա և նախկին ուսանողների մշտական կապի պահպանումն է»,- ընդգծեց դեսպանը:
2017թ. փետրվարի 12-ին «Ալավերդու բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից հաղորդում է ստացվել առ այն, որ բժշկական կենտրոն ընդունված 33-ամյա կինը փետրվարի 12-ին՝ ժամը 03:00-ի սահմաններում, ծննդաբերել է, իսկ ժամեր անց՝ ժամը 07:10-ին, բժիշկների ներկայությամբ, գրանցվել է նրա մահը։
Հարցին՝ ժողովրդի հիշողությունը կարճ է, գուցե հավատա՞ն, որ ընդդիմադիր են դարձել, նա այսպես պատասխանեց. «Ընդդիմադիրից՝ իշխանություն, իշխանությունից՝ ընդդիմադիր, ընդամենը մեկ քայլ է, և մենք վերջին իրադարձություններով էլ դրանում համոզվում ենք: Մի քանի ամիս առաջ Սեյրան Օհանյանն իշխանություն էր, երբ պաշտոնին չի, արդեն ընդդիմություն է: Հովիկ Աբրահամյանի պարագան էլ տեսանք»:
«Շահին Միրզոևի` Հայաստանից ապաստան խնդրելը պայմանավորված է հատկապես թալիշական հասարակական-քաղաքական գործիչների, թալիշ լրագրողների ու ընդհանրապես թալիշ ժողովրդի պատմության խնդիրներն արծարծող ցանկացած անձի հանդեպ կիրառվող բռնաճնշումներով: Նշված գործիչը Ադրբեջանի տարածքում ենթարկվել է պարբերական հալածանքների, հալածանքներ են կիրառվել նաև նրա ընտանիքի անդամների նկատմամբ: Հետևաբար, այլ ելք չի մնացել, քան ապաստան փնտրելը»,-ասաց Ոսկանյանը: