![](/banners/BeFunky-design.jpg)
Սպանվել Է ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընի եղբայրը. Ռյոնհապ
![](https://168.am/wp-content/uploads/2017/02/878676.jpg)
Մալայզիայում սպանվել է ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընի եղբայրը՝ Կիմ Չոն Նամը: Այս մասին տեղեկացնում է Ռյոնհապ գործակալությունը:
Գործակալության տվյալներով՝ Կիմ Չոն Նամը ենթադրաբար սպանվել է օդանավակայանում թունավորված ասեղներով: Մահափորձը կատարել են երկու կանայք:
Կիմ Չոն Նամը Կիմ Չեն Իրի ավագ որդին է, Հյուսիսային Կորեայի ներկայիս ղեկավար Կիմ Չեն Ընի եղբայրը: Նրանց մայրերը տարբեր են: Կիմ Չոն Նամը զրկվել էր հոր բարեհաճությունից, հեռացվել բարձրագույն պաշտոնի ժառանգումից: 2001 թվականից նա ապրում Էր արտասահմանում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: