Պոլսահայ համայնքում շարունակվում է քննարկվել Պոլսո Հայոց Պատրիարքարանի Կրոնական ժողովի ատենապետ տեր Սահակ եպիսկոպոս Մաշալյանի հրաժարականը և դրան հաջորդած պոռթկումը:
«Հարավային գազային միջանցքը» ռազմավարական նախաձեռնություն է, որը կոչված է ապահովել Կասպյան գազային ռեսուրսների տարանցումը եվրոպական շուկաներ։ Այս մասին Caspian Energy News-ին տված հարցազրույցում հայտարարել է Եվրահանձնաժողովի՝ էներգետիկ հարցերով փոխնախագահ Մարոշ Շեֆչովիչը։
ԱՊԼ 2016-17թթ. մրցաշրջանում Գաբրիելը մասնակցել է 4 հանդիպման, դարձել է 4 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ:
Փետրվարի 21-ից 22-ը Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հրավերով պաշտոնական այց կկատարի Ռուսաստանի Դաշնություն:
Փետրվարի 27-ին Հոլանդիայի հայերը բողոքի ակցիա կանցկացնեն Ադրբեջանի դեսպանատան մոտ՝ ընդդեմ Ստեփանակերտի և Երևանի դեմ ագրեսիայի, հայտնում է Rusarminfo-ն։
Եվրախորհրդարանը հավանություն է արժանացրել Կանադայի հետ ազատ առևտրի գոտու ստեղծման մասին ԵՄ-ի և Կանադայի միջև համաձայնագրին (CETA), ասվում է գերատեսչության կայքում։
Բելառուսից Ադրբեջան արտահանձնված բլոգեր Ալեքսանդր Լապշինի կինը` Եկատերինան, ահազանգում է, որ իր ամուսնուն չեն տրամադրում անհրաժեշտ իրավաբանական աջակցություն, իսկ նշանակված հանրային պաշտպանն ամենևին հավատ չի ներշնչում:
Եպիսկոպոսը հայտնել է, որ թեպետ հրաժարվել է կրոնական ժողովի նախագահի պաշտոնից, սակայն շարունակում է մնալ դրա անդամ: Նաև «Հովակիմ 1461» հիմնադրամի անդամ է, թեպետ դրա նախագահությունից ևս հրաժարվել է:
Ամերիկյան New York Times թերթի լրագրող Ջեյքոբ Բեռնշտայնը ներողություն է խնդրել ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփից, ում «մարմնավաճառ» էր անվանել։
«Բանակցային գործընթացն ընտրություններից վեր է»,- այս մասին այսօր լրագրողների հետ կարճ զրույցում ասաց ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը՝ պատասխանելով հարցին, թե ընտրական գործընթացն ինչ-որ կերպ կարո՞ղ է անդրադառնալ բանակցային գործընթացի վրա, խոչընդոտելով այն։
«Մենք թշնամի ներսում չունենք, բոլորի հետ էլ համագործակցում ենք, բոլորի հետ էլ նորմալ հարաբերություններ ունենք։ Իհարկե, երբեմն զայրանում ենք, հատկապես, երբ որ պոպուլիստական, անիրատեսական, զուտ ընտրություններին ձայն շահելու համար հայտարարություններ են արվում, և այլն, բայց մենք որևէ մեկի հետ խնդիր չունենք, մենք աշխատել ենք և՛ ընդդիմության մեջ, և՛ իշխանության մաս ենք եղել տարբեր փուլերում»։
Արգենտինայի խորհրդարան է ներկայացվել օրինագիծ, որը քրեականացնում է մարդկության դեմ գործած հանցագործությունների հերքումը, այդ թվում՝ 1915թ. Հայոց ցեղասպանությունը։
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հրաման է տվել ամրապնդել կիբերանվտանգության միջոցառումները նախագահական ու խորհրդարականական ընտրություններից առաջ, որոնք նախատեսված են գարնանն ու ամռանը, հայտնել են Ելիսեյան պալատից։
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 15-ի ժամը 16.00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ:
ՀՀ կառավարությունը պատրաստ է ԵՊՀ ուսանողների շրջանում անցկացվելիք մրցույթի արդյունքներով լավագույն երեք Start-up ծրագրերը ֆինանսավորել: Այդ մասին ԵՊՀ ուսանողների հետ հանդիպմանը նշեց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:
Դեռևս երեկ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը երկընտրանքի մեջ էր՝ «Կա՛մ պետք է լուծարել ձեզ, կա՛մ պետք է լուծել ձեր տարածքի հարցը». այս մասին նախարարը բարձրաձայնել էր Երևանի մնջախաղի պետական թատրոնի տարեկան հաշվետվության ընթացքում: Ժամեր անց Մշակույթի նախարարության ֆեյսբուքյան պաշտոնական էջում հայտնվում է նախարարի պատրաստած անակնկալն ազդարարող մի հայտարարություն, որին ականջալուր արդեն այսօր լրագրողների մի հոծ […]
Բրյուսելում մեկնարկում է ՆԱՏՕ-ի անդամ երկրների պաշտպանության նախարարների երկօրյա հանդիպումը։ Դաշինքի պաշտպանության նախարարները այսօր քննարկեն պաշտպանական ծախսերն ու ահաբեկչության դեմ պայքարը հանդիպման ընթացքում, որոնց կմասնակցի ԱՄՆ պաշտպանության նախարար Ջեյմս Մետիսը, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը։
Վերջերս մեկնարկած համագործակցության շրջանակներում նախատեսվում է իրականացնել «Անվտանգ երեխա» (Safe kid) ծրագիրը, ինչը պետք է նպաստի էլեկտրոնային միջավայրում երեխաների իրավունքների պաշտպանությանը, երեխաների եւ ծնողների՝ համացանցից անվտանգ օգտվելու հմտությունների զարգացմանն ու էլեկտրոնային միջավայրի անվտանգության կանոնների վերաբերյալ իրազեկվածության բարձրացմանը:
Քրդերը խնդրում են Ռուսաստանին նպաստել Սիրիայի հարցով Ժնևի համաժողովին իրենց մասնակցության ապահովմանը, Մոսկվայում մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է «Դեմոկրատական միություն» կուսակցության ներկայացուցիչ Ասյա Աբդալլան։
Ի դեպ, փաստենք նաև նախականխման դեպքերի մասին ևս, երբ քրեակատարողական ծառայողների աչալրջության արդյունքում կանխվել են պաշտպանների կողմից քրեակատարողական հիմնարկ արգելված իրերի (այդ թվում` բջջային հեռախոսներ, թմրանյութեր և այլն) ապօրինի ներթափանցման մի շարք փորձեր:
«Ես բազմիցս եմ ասել՝ ակտիվ եղեք, ձեր կարծիքը հայտնեք, հարմարվող մի եղեք: Ես հատուկ վերաբերմունք ունեմ Երևանի պետական համալսարանի նկատմամբ, բայց մեր հանդիպման պատճառը դա չէ: Կառավարությունը բազմիցս է ասել, որ մեզ համար շատ կարևոր է հետադարձ կապ ունենալ հասարակության հետ և փորձել բարձրացնել քաղաքացիական ակտիվությունը, փորձել հասկանալ ՝ ճի՞շտ ենք գնում, թե՞ ոչ»:
Փետրվարի 21-22-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան՝ Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Սերգեյ Լավրովի հետ բանակցությունների նպատակով։
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 15-ի ժամը 15.00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը «շաբաթներ շարունակ» իմացել է այն մասին, որ իր՝ ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդական Մայքլ Ֆլինը մոլորության մեջ է գցել Սպիտակ տան ներկայացուցիչներին ԱՄՆ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կիսլյակի հետ իր շփումների մասին։
ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության Ախուրյանի քննչական բաժնում միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու Ջաջուռ գյուղում նորածնի մահվան պատճառները:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 15-ին՝ ժամը 14:30-ի դրությամբ, Աշտարակի, Մասիսի, Արտաշատի, Ապարանի, Արագածի, Աբովյանի, Սևանի, Արթիկի, Աշոցքի, Եղեգնաձորի, Վայքի, Սիսիանի, Գորիսի և Մեղրու տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում:
Ըստ փաստաբան Մուշեղ Շուշանյանի՝ ՔԿՀ-ն չի թույլատրել տեսակցությունը պաշտպանյալի հետ, քանի որ փաստաբանը հրաժարվել է իր մոտ գտնվող փաստաթղթերի՝ քրեական գործի առնչությունը պարզելու նպատակով ուսումնասիրության համար տրամադրել ՔԿՀ աշխատակիցներին:
Վարչապետի մոտ քննարկվել և դրական եզրակացություն են ստացել հետևյալ ներդրումային ծրագրերը: Ինչպես տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, աղյուսակում ծրագրերը ներկայացվում են ըստ մարզերի:
ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո կազմակերպվեց բարեգործական համերգ, որի ամբողջ հասույթը կուղղվի քաղցկեղով հիվանդ երեխաների բուժմանը։ Տոմսերի գնորդները երեխաներն էին՝ դպրոցականները: «Երեխան պետք է մանկուց սովորի բարեգործություն անել և զգա, որ բարեգործությունը գերագույն հաճույք է»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ընդգծեց առաջին տիկինը:
«Ինձ համար անակնկալ չէ, որ Հանրապետական կուսակցության ցուցակում չեմ: Կարող է կա սահմանափակում, որին ես չեմ բավարարում»,- նշեց վարչապետը՝ Երևանի պետական համալսարանում ուսանողների հետ հանդիպման ժամանակ: