Բաժիններ՝

Ողբերգական դեպք Ջերմուկ քաղաքում. 23-ամյա տղայի դին հայտնաբերվել է Բարեկամություն կամրջի տակ. shamshyan.com

Այսօր՝ փետրվարի 14-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում։ Ժամը 13։00-ի սահմաններում ոստիկանության Ջերմուկի բաժին ահազանգ է ստացվել, որ Ջերմուկ քաղաքի Բարեկամություն կամրջի տակ երիտասարդ տղայի դի կա։

Ինպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Արտաշատ քաղաքի բնակիչ, 23-ամյա Արման Սայադյանն էր, ով, ըստ նախնական տեղեկությունների, ինքնասպան է եղել՝ նետվելով կամրջից։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ա. Սայադյանն ամուսնացած էր և Ջերմուկ էր այցելել՝ իր աներոջ տուն։ Երեկ մինչև ինքնասպանություն գործելը, նա տանից 1000 դրամ է վերցրել և կնոջն ասել է, որ գնում է վարսավիրանոց՝ մազերը կտրելու։ Տևական ժամանակ կինը, տեսնելով, որ ամուսինը ուշանում է, զանգահարել է նրան ու հայտնել, որ սպասում են իրեն, որպեսզի ճաշեն։ Ամուսին էլ պատասխանել է, իսկ հետո կինը անընդհատ զանգահարել է ամուսնուն, սակայն հեռախոսն անհասանելի է եղել։

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս