Ստամբուլի Reina գիշերային ակումբում ահաբեկչություն իրականացրած Ուզբեկստանի քաղաքացի Աբդուլգադիր Մաշարիպովը հայտարարել է, որ «լավ կլիներ, եթե իրեն դատապարտեին մահապատժի», գրում է Hurriyet Daily News պարբերականը։
Երեխայի ծննդյան միանվագ նպաստ նշանակվում և վճարվում է, եթե ծնողը և նոր ծնված երեխան հաշվառված են Հայաստանի Հանրապետությունում բնակության վայրի հասցեով, և նոր ծնված երեխայի ծննդի պետական գրանցումն իրականացրել է ՀՀ ՔԿԱԳ մարմինը: Երեխայի ծննդի պետական գրանցումն օտարերկրյա պետության իրավասու մարմնի կողմից իրականացվելու դեպքում նպաստ նշանակվում և վճարվում է, եթե ծնողը և նոր ծնված երեխան նպաստի դիմելու օրվա դրությամբ գտնվում են Հայաստանի Հանրապետությունում:
Փետրվարի 17-ի լույս 18-ի գիշերն Արարատյան դաշտում սպասվում է -18…-20 աստիճան ցուրտ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը:
ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
Անսթափ վարորդներ, ժամկետանց ԱՊՊԱ-ներ, փոխարինված համարանիշներ, թաղանթապատված հողմապակիներ:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Կանադայի վարչապետ Ջասթին Տրյուդոյի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ իմաստ չի տեսնում Կանադայի հետ առևտրի կանոնները փոխելու մեջ, հայտնում է RIA Novosti-ն։
«Ելք» դաշինքը հրապարակում է համամասնական ցուցակի առաջին եռյակը (ուղիղ):
Ռուսաստանի փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը «տեխնիկական պատճառներով» չեղարկել է Թեհրան, որտեղ պետք է հանդիպեր Իրանի՝ գիտության և տեխնոլոգիաների հարցերով փոխնախագահ Սորենա Սատտարիի և Իրանի պաշտպանության նախարար Հոսեյին Դեհգանի հետ հետ, գրում է «Կոմերսանտ» պարբերականը՝ վկայակոչելով իր աղբյուրներին։
Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի պարբերական խախտումները իրավիճակն ապակայունացնելու փորձ են: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:
Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվլինին հայտարարել է, որ պատրաստվում է անձամբ այցելել Բեռլինում գտնվող Համայն Վրաց պատրիարք Իլյա Երկրորդին, տեղեկացնում է «Գրուզիա օնլայնը»։
Թուրքիայի ոստիկանությունը «Քրդական աշխատավորական» կուսակցության (PKK) անդամների դեմ իրականացված գործողության հետևանքով 2 օրում ձերբակալել է 599 մարդու, հայտնում է թուրքական Anadolu գործակալությունը։
Հայաստանից ժամանակավոր ապաստան խնդրելու Ադրբեջանի քաղաքացի Շահին Միրզոևի քայլը ևս մեկ վկայություն է այն հանգամանքի, որ հարևան երկրում ազգային փոքրամասնությունների նկատմամբ խտրական վերաբերմունքը շարունակում է մնալ պետական քաղաքականություն:
Իրավաբան-իրավապաշտպանների խումբը Մարդու իրավունքների եվրոպական դատարան (հետայսու՝ Դատարան) է ներկայացրել 2016 թվականի ապրիլի 2-5-ը Ղարաբաղա-ադրբեջանական սահմանին Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով սկսված մարտական գործողությունների ընթացքում ադրբեջանական զինված ուժերի կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության (ԼՂՀ) քաղաքացիական բնակչության և զինծառայողների իրավունքների խախտումների առնչությամբ մի խումբ գանգատներ: Մասնավորապես,
Հանրապետական կուսակցությունում նորմալ են վերաբերվում նրան, որ ՀՀԿ-ականն անդամակցում է որևէ այլ դաշինքի։ Խոսքը, մասնավորապես, նախկին դատավոր Պարգև Օհանյանի մասին է, որն առանց ՀՀԿ-ից դուրս գալու, մաս է կազմում «Օսկանյան-Րաֆֆի-Օհանյան» դաշինքին։
ԱՄՆ միգրացիոն և մաքսային ոստիկանությունը (ICE) կալանավորել է ավելի քան 680 մարդու, որոնց 75%-ը օտարերկրացի է, ասվում է ԱՄՆ ներքին անվտանգության նախարար Ջոն Քելլիի հայտարարության մեջ։
ԱՄՆ-ում Կու-կլուքս-կլան արմատական ծայրահեղ աջ կազմակերպության ղեկավար Ֆրենկ Անկոնան, որին Միսուրի գետի ափին մեռած էին գտել Բելգրադ քաղաքում, սպանվել էր:
Փետրվարի 14-ին, ժամը 10:15-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Լեռնանիստ գյուղում՝ մթերային խանութում, տեղի է ունեցել պայթյուն:
Այս շաբաթ ԱՄՆ նախագահի վարչակազմը թիմի կվարձի Twitter-ում, Facebook-ում և Instagram-ում Թրամփի հրապարակումների վրա աշխատելու համար։
Լավատեղյակ աղբյուրներից հայտնի դարձավ, որ Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը խիստ նեղսրտել է այն բանից հետո, երբ նրա որդուն հնարավոր չի եղել ընդգրկել ՀՀԿ ռեյտինգային ցուցակում և դարձնել պատգամավոր։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայքլ Ֆլինը լքել է զբաղեցրած պաշտոնը, հայտնում է CNN-ը՝ վկայակոչելով իր աղբյուրներին։
Ըստ վստահելի աղբյուրի՝ վերջերս անսահման փչացել են հարաբերությունները ԱԳՆ երկու նախկին խոսնակների միջև՝ Արա Պապյանի և Վլադիմիր Կարապետյանի։
Ժամը 00:32-ին տեղեկություն է ստացվել, որ Բ. Մուրադյան և Թևոսյան փողոցների խաչմերուկի մոտակայքում «Nissan Teana» մակնիշի 34 UM 045 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և արգելափակվել մայթին: Փրկարարները «Nissan Teana» մակնիշի ավտոմեքենան դուրս են բերել երթևեկելի հատված:
Նախընտրական քարոզարշավը դեռ չմեկնարկած՝ իշխող կուսակցությունը սկսել է իր լծակները գործի դնել։ Քանի որ այս ընտրություններում էական ազդեցություն է ունենալու ընտրակաշառքը, և որոշ պնդումների համաձայն, գումարային բարձր սանդղակ է սահմանվել, ուստի ՀՀԿ-ն սկսել է մյուսներից մեկ քայլ առաջ գործել։
Իջևանի, Նոյեմբերյանի, Գորիսի ավտոճանապարհներին և Վարդենյաց լեռնանցքում տեղ- տեղ մերկասառույց է: Ավտոճանապարհներին շուրջօրյա հսկողություն են իրականացնում սպասարկող ճանապարհաշինական ընկերությունները:
Չնայած ԲՀԿ օդիոզների մի մասն արդեն իսկ ռեյտինգայինի համար ներկայացրել է «թղթերը», այնուհանդերձ, իշխանությունը նրանց հետ է քաշում «Բարգավաճից», ինչպես Կարամելի Հարութին, Բռլյանտի Արշակին: Կախված զարգացումներից` ԲՀԿ-ում չեն բացառում, որ հնարավոր է հաջորդը լինի Շիշ Մելոն եւ այլք։
Փետրվարի 14-ին, ժամը 00.49-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ներքին Շենգավիթի 9-րդ փողոցի 1-ին շենքի բնակարաններից մեկի բնակիչը սպառնում է ցած նետվել 5-րդ հարկի իր բնակարանից:
ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Արտակ Սարգսյանը` ՍԱՍ-ի Արտակը, հայտնվել է աննախանձելի վիճակում: Նախ` տարեսկզբին ՊԵԿ-ը ստուգումներ սկսեց «ՍԱՍ» սուպերմարկետների ցանցում, և արդյունքում երկու օր փակ էին Թումանյան և Բաղրամյան փողոցների մասնաճյուղերը:
Փետրվարի 13-ին և լույս 14-ի գիշերը իրադրությունը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում համեմատաբար հանգիստ է եղել: Հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից խախտել է ավելի քան 35 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով շուրջ 400 կրակոց:
Փետրվարի 13-ին, ժամը 22:10-ին տեղեկություն է ստացվել, որ Էջմիածին-Արմավիր ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցելու համար երեկ եւս մեկ դաշինք ձեւավորվեց`«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը: Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին դեպի քաղաքականություն մղող գաղափարի հիմքում նրան նախընտրական լայն դաշինքի առանցք դարձնելն էր, եւ այդ դաշինքով Ռոբերտ Քոչարյանի վերադարձի հնարավորություն ստեղծելը: