Բաժիններ՝

«Պուտինը անձնական վիրավորանքներ չի ընդունի». Պեսկով

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պատրաստ է լսել ԶԼՄ-ներում խելամիտ քննադատության, սակայն անընդունելի է համարում անձնական վիրավորանքները։ Այս մասին այսօր հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հայտնում է Lenta-ն։

«Դուք գիտեք, որ անձամբ նախագահը միանգամայն կառուցողական է վերաբերվում իր հասցեին ուղղված նյութերին։ Հատկապես նա կառուցողական է վերաբերվում կշռադատված ու քննադատական նյութերին»,- ասել է Պեսկովը։

Սակայն, նրա խոսքով, երկրի ղեկավարությունն ու վարչակազմը կտրականապես չեն ընդունում ԶԼՄ-ների նյութերը, որոնցում պարունակվում են անձնական վիրավորանքներ։
Միևնույն ժամանակ, Կրեմլի ներկայացուցիչն ընդգծել է, որ ռուսական օրենսդրությունում նախատեսվում է մեխանիզմների հավաքածու, որը թույլ է տալիս պաշտպանել ցանկացած քաղաքացու պատիվն ու արժանապատվությունը։

«Ինչ վերաբերում է նախագահի պաշտոնի անձնականացմանը այդ պլանում, ապա անհրաժեշտ է լրջորեն աշխատել այդ հարցի վրա, հավանաբար, նախ՝ իրավաբանները պետք է ուսումնասիրեն այդ նախաձեռնությունը, անհրաժեշտ է ուսումնասիրել միջազգային փորձը։ Այդ իսկ պատճառով, իհարկե, այստեղ պետք չէ ո՛չ հերքել, ո՛չ ձևակերպել ինչ-որ դրական ելք»,- ասել է Պեսկովը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս