«Ժողովուրդ» թերթին հայտնի դարձավ, որ ՀՀ ԱԳՆ-ն 9 մլն 600 հազար դրամ կամ մոտ 20 հազար դոլար է վճարել հայտնի գործարար Սամվել Մայրապետյանին:
ՀՀ կառավարությունը շարունակում է պետբյուջեից խոշոր գումարներ հատկացնել բնապահպանության նախկին նախարար եւ Կոտայքի նախկին մարզպետ Արամ Հարությունյանի «Հանարդնախագիծ» ընկերությանը. այս անգամ հատկացվել է 20 մլն 722 հազար դրամ:
Սպիտակ տունը շարունակում է ըմբոստանալ յոթ մահմեդական երկրներից փախստականների մուտքը արգելող՝ Դոնալդ Թրամփի հրամանագրի շուրջ դաշնային դատավորների որոշման դեմ: Նախագահը հայտնել է, որ Միացյալ Նահանգներ մարդկանց մուտքը սահմանափակելու համար կարող է այս շաբաթ մեկ այլ հրաման արձակել:
«Ամենայն հավանականությամբ՝ շուտով Հայաստանը կրկին կսկսի համալրել իր պահուստները ոսկով: Մեր տեղեկություններով՝ ոսկի պահուստավորելու շուրջ քաղաքական որոշումն արդեն կայացված է: Այդ գործով կզբաղվի Կենտրոնական բանկը»:
«Փաստ» թերթին որոշ մանրամասներ են հասել Օհանյան-Ծառուկյան համագործակցության չկայացման պատճառների առթիվ: Ինչպես հատնի է՝ «Երրորդ հանրապետություն» կուսակցության նախագահ Վիկտոր Դալլաքյանը երեկ հրավիրած ասուլիսում ասաց, որ ինքն է կազմակերպել Սեյրան Օհանյան-Գագիկ Ծառուկյան հանդիպումները:
Արարատի մարզում նախընտրական թեժ մթնոլորտ է, մարդկանց առողջությունն էլ չի դիմանում: Անցած ուրբաթ հանկարծամահ է եղել Արտաշատի ՀՀԿ կառույցի ղեկավարի տեղակալ Գագիկ Բեգլարյանը:
Սահակ Սրբազանը դժգոհություններ է հայտնել, որոնք կապված են պատրիարքական ընդհանուր փոխանորդ Արամ Աթեշյանի կողմից պատրիարքական ընտրությունների նախապատրաստական աշխատանքների հետ: Մեր տեղեկություններով, Սահակ Սրբազանն ասել է, որ այսուհետև չի ուզում ծառայել Պոլսում և նույնիսկ քաղաքից է հեռացել:
«Հայկական վերածնունդ» հիմնադիր նախագահ Արթուր Բաղդասարյանը վերջերս հաճախ է մեկնում Մոսկվա` հանդիպելու շինարարական մեծ կորպորացիայի սեփականատեր, մեծահարուստ Վարդգես Արծրունուն:
«Հաց բերող» Արթուր Սարգսյանը հնարավոր է՝ առաջադրվի «Ժառանգություն» կուսակցության կողմից ռեյտինգային ընտրակարգով։ «Ժառանգության» կողմից կառաջադրվի նաև «Ոտքի Հայաստան» շարժման անդամ, «Նոր Հայաստան» շարժման առաջնորդ Անդրիաս Ղուկասյանը։
Apple-ի գլխավոր տնօրեն Թիմ Քուկը կեղծ նորությունները համարել է համաշխարհային կարևորագույն խնդիրներից մեկը և աշխարհի բոլոր երկրների կառավարություններին կոչ է արել միավորվել խոշորագույն կորպորացիաների հետ՝ կեղծ տեղեկատվության դեմ արդյունավետորեն պայքարելու համար:
Range Rover-ի պատմությունն սկսվում է Velar անվանումը կրող նախասերիական 26 մոդելներից: Այնուհետև հոլովակում պատմվում է երկդռնանի Range Rover Classic-ի՝ առաջին սերիական մոդելի մասին և արտաճանապարհային մեքենայի բոլոր սերունդների ու տարբերակների մասին՝ վերջացրած Special Vehicle Operations ստորաբաժանումից վերջին նորույթով՝ SVAutobiography Dynamic-ով, որը 550 ձիաուժ հզորությամբ շարժիչ ունի:
Էզեկիել Լավեսին փետրվարի 12-ին նշեց «ՊՍԺ»-ից 5.5 մլն եվրոյով Չինաստան տեղափոխվելու 1 տարին: «Հեբեյ Չայնա Ֆորչունի» կազմում արգենտինացին անցկացրել է միայն 10 հանդիպում և չի խփել ոչ մի գոլ, բայց աշխատել է 24.4 մլն եվրո:
25-ամյա աղջկան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա իր 6-ամյա որդուն տեսակցելու հարցի շուրջ նույն դպրոցում վիճաբանության մեջ է մտել իր նախկին սկեսրոջ հետ, որի ժամանակ ծեծի է ենթարկել նրան, բռունցքներով 3-4 անգամ դիտավորությամբ հարվածներ է հասցրել վերջինիս թիկունքի շրջանում և պատճառել ֆիզիկական ցավ:
Օդի տարերքի ներկայացուցիչների ցանկանում ամենաուժեղը Ջրհոսն է։ Չնայած որոշակի երազկոտությանը և ձգտումը բարձր իդեալների՝ կենդանակերպի այս նշանը կյանքում շատ անգամներ կարող է դժվարություններ ունենալ, բայց ոչ մի դեպքում չի հանձնվի։ Ջրհոսները կարող են արագ հարմարվել կյանքի ցանկացած փոփոխության, ինչը նրանց հոգեպես ավելի ուժեղ է դարձնում։
Փետրվարի 14-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշելու է Տեառնընդառաջի տոնը, որը տարիներ առաջ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից հռչակվել է նաև որպես նորապսակների օրհնության օր:
Աղիներում մակաբույծների առկայությունը լուրջ խնդիր է, որը ժամանակին չլուծվելու դեպքում կարող է հանգեցնել լուրջ հետևանքների։ Աղիներում մակաբույծների առկայության մասին կարող են վկայել հետևյալ նշանները։
Ընտրություններին մասնակցել պատրաստվող ուժերն ամեն ինչ անում են ստվերում՝ բանակցում են ու չեղյալ հայտարարում պայմանավորվածությունները, նորից են պայմանավորվում ու նորից բաժանվում։ Ամեն ինչ տեղի է ունենում հասարակությունից թաքուն, բայց ներկայացվում է՝ որպես հասարակության շահից բխող գործընթաց։
Փիթսբուրգում տեղակայված Argo AI-ը ստեղծվել է Բրայան Սալեսքիի (գլխավոր գործադիր տնօրեն) և Փիթեր Ռենդերի (գլխավոր օպերացիոն տնօրեն) կողմից, որոնք ավելի վաղ ինքնակառավարվող ավտոմեքենաների հարցերով զբաղվում էին Google-ում և Uber-ում։
ԱՄՆ-ի ամենահանրահայտ տունը;
2016 թվականի ընթացքում Հայաստանում արտադրվել է 1 մլն 441.8 հազար լիտր վիսկի։ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալներով, 2015 թվականի ցուցանիշների համեմատ արտադրության ծավալներն աճել են 23.2 տոկոսով։
UFC-ի նախագահ Դանա Ուայթը մեկնաբանել է Մեյվեյզերի խոսքերը ՄաքԳրեգորի հետ հնարավոր մենամարտի մասին:
Audi ընկերությունը ներկայացրել է RS 3 Sportback մոդելը: Ավտոմեքենան հանդերձված է 400-ուժանոց հնգագլան շարժիչով, որն ամենահզորն է սերիականների մեջ: Ավտոմոբիլի պաշտոնական պրեմիերան տեղի կունենա Ժնևի Միջազգային ավտոսալոնում:
«Եթե այդ կոնտեքստում լինեին հայտարարութունները, բնական է՝ մենք Վրաստանի հետ քաղաքական, դիվանագիտական խնդիրներ կունենայինք: Ես չեմ կարծում, որ Վրաստանը նման քայլի կարող է գնալ, թեկուզ ակնարկի տեսքով, որովետև մենք Վրաստանի հետ նման խնդիր չունենք»:
Ձյան տեղումներով պայմանավորված՝ Երևանի փողոցներն այսօր կրկին կաթվածահար վիճակում են. գրեթե ամենուր անվերջ թվացող խցանումները գագաթնակետին են հասել հատկապես երեկոյան ժամերին, երբ մարդիկ աշխատանքից տուն են վերադառնում:
2008 թվականի համեմատությամբ նվազագույն աշխատավարձը բարձրացել է ԵՄ-ի բոլոր մասնակից երկրներում, բացի Հունաստանից, որտեղ այն կրճատվել է 14 տոկոսով, նշում է «Եվրոստատ»-ը: Իսկ այնպիսի երկրներում, ինչպիսիք են՝ Ավստրիան, Դանիան, Իտալիան, Կիպրոսը, Ֆինլանդիան եւ Շվեդիան, պարզապես նվազագույն աշխատավարձ հասկացություն չկա:
Ռուսաստանի ռազմա-մարտավարական խաղերի ֆեդերացիայի նախագահ Միխայիլ Գալստյանը հայտարարվել է III ձմեռային զինվորական խաղերի դեսպան:
«Կոնտինենտտեքս» ՓԲԸ նախկին աշխատակցուհին նշում է, որ նախկինում ընկերությունը միշտ ժամանակին է վճարել աշխատավարձերը. «Բայց երբ նախարարը փոխվեց, քավոր-սանիկ խառնեցին, բերեցին մի ապիկարի նշանակեցին տնօրեն, որը քանդեց հիմնարկը: Այսինքն՝ երբ տնօրենի պաշտոնում Աշոտ Ավետիսյանին փոխարինեց Սամվել Բեկչյանը, ընկերությունը սնանկացավ, ապա՝ լուծարվեց»:
Քրեակատարողական հիմնարկներում արգելված իրերի ներթափանցման դեմ մշակված նոր օրենսդրական նախագիծը կանխարգելիչ նշանակություն կունենա:
Պաշտոնական Անկարան դեռևս չի կարողանում հաստատել իր մասնակցությունը փետրվարի 15-16-ը սիրիական հակամարտության կարգավորման շուրջ Աստանայում կայանալիք բանակցությունների երկրորդ փուլին:
Պատվաստանյութերը չեն պարունակում հակաբիոտիկներ և կոնսերվանտներ: Հայաստանի Հանրապետությունում կանանց քաղցկեղային հիվանդությունների կառուցվածքում արգանդի վզիկի քաղցկեղը երկրորդ տեղում է՝ կրծքագեղձի քաղցկեղից հետո: 2014 թվականին հանրապետությունում արձանագրվել է արգանդի վզիկի քաղցկեղի 229 առաջնային դեպք (ըստ 100.000 բնակչի ցուցանիշը կազ մել է 14.6)։