![](/banners/BeFunky-design.jpg)
«ՌԴ-ն և Թուրքիան բավարարված են երկկողմ հարաբերությունների մակարդակով». ՌԴ ԱԳՆ
![](https://168.am/wp-content/uploads/2016/08/RD-AGN.jpg)
ՌԴ և Թուրքիայի փոխարտգործնախարարներ Ալեքսեյ Մեշկովն ու Ումիտ Յարդըմը գոհունակություն են հայտնել երկու երկրների միջև երկկողմ հարաբերությունների նորմալացումից, ասվում է ՌԴ ԱԳՆ կայքում։
Նշվում է, որ կողմերը քննարկել են քաղաքական, առևտրատնտեսական ու մշակութային-մարդասիրական ոլորտներում ռուս-թուրքական փոխհարաբերությունների զարգացման հարցեր։
«Կարծիքների փոխանակության ընթացքում կողմերը բավականություն են հայտնել երկկողմ հարաբերությունների նորմալացման գործընթացի առնչությամբ մի շարք ուղղություններով, Ռուսաստանի և Թուրքիայի սերտ կոորդինացման առնչությամբ տարածաշրջանային ու միջազգային հարցերի վերաբերյալ, առաջին հերթին՝ Սիրիայի իրավիճակի»,- ասվում է հաղորդագրության մեջ։