Բաժիններ՝

Ռուսաստանն անսպասելի զորավարժություններ է սկսել Ուկրաինայի հետ սահմանի հարևանությամբ

ՌԴ պաշտպանության նախարարությունում հայտարարել են Արևմտյան ռազմական օկրուգի զորամասերում զորամիավորումների անսպասելի ստուգումների մասին։

«Բարձր աստիճանի մարտական պատրաստվածության են բերվել մոտոհրաձգային, հրետանային, հրթիռային ու զենիթահրթիռային բրիգադները, բանակային ավիացիայի բրիգադը, Լենինգրադի ռազմածովային բազան, ներգրավվել են նաև Սանկտ Պետերբուրգի, Պսկովի, Նովգորոդի մարզերի ու Կարելիայի Հանրապետության զինվորական կոմիսարիատները»,- ասված է հաղորդագրության մեջ։

ՌԴ Արևմտյան ռազմական օկրուգը սահմանակից է Ուկրաինայի հյուսիսին, մասնավորապես Չեռնիգովսկի, Խարկովի ու Լուգանսկի մարզերին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728