«Մենք պետք է մարզվենք ցրտին, վատ դաշտերում և անցկացնենք 3 խաղ». Ժոզե Մոուրինիո
Պորտուգալացին նորից անցավ նվնվոցի ռեժիմին:
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչը հիասթափված է թիմի խաղային խիտ գրաֆիկից: Մոտ օրերը մանկունյանցիները կխաղան 3 խաղ անընդմեջ:
«Մյուս թիմերը միավորներ կսկսեն հավաքել, դա հաստատ: Մենք խաղում ենք Եվրոպայի լիգայում, մեզ սպասում է գավաթի եզրափակիչը: Մենք գիտենք, որ այդ պահին «Սաութհեմփթոնը», հավանաբար, կստանա հանգստյան մի քանի օրեր: Չգիտեմ, կգնա՞ն արդյոք նրանք ինչ-որ գեղեցիկ տեղ, որտեղ կլինի լավ եղանակ, որպեսզի պատրաստվեն եզրափակչին: Գիտեմ միայն, որ նրանց հաջորդ խաղը եզրափակիչն է, իսկ մենք կանցկացնենք 3 խաղ: Մենք պետք է մարզվենք ցրտին, վատ դաշտերում: Իրավիճակը հեշտ չէ, բայց մենք պետք է հաճույք ստանանք խաղից և կարևոր հանդիպումներից»,- հայտարարել է Ժոզեն Goal.com-ին:
Փետրվարի 16-ից մինչև 22-ը «Մանչեսթեր Յունայթեդը» կանցկացնի 2 խաղ՝ «Սենտ Էտիենի» դեմ՝ Եվրոպայի լիգայում, և «Բլեքբերնի» դեմ՝ Անգլիայի գավաթում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը