Թանկարժեք և կիսաթանկարժեք քարերի արտահանման ծավալներն ավելացել են
2016 թվականի հունվար-դեկտեմբերին Հայաստանից արտահանվել են 337 մլն 280.7 հազար ԱՄՆ դոլարի թանկարժեք և կիսաթանկարժեք քարեր, թանկարժեք մետաղներ և դրանցից պատրաստված իրեր:
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, 2015 թվականի համանուն ժամանակահատվածի համեմատ այն ավելացել է 73.9 տոկոսով, իսկ դրանց ներմուծումը ավելացել է 36.8 տոկոսով` կազմելով 161 մլն 529.1 հազար դոլար:
Միևնույն ժամանակ, 3.1 տոկոսով նվազել է ոչ թանկարժեք մետաղների և դրանցից պատրաստված իրերի արտահանման ծավալը` կազմելով 220 մլն 700.7 հազար դոլար: 12.5 տոկոսով նվազել է նաև ներմուծումը` կազմելով 219 մլն 844.8 հազար դոլար: