Բաժիններ՝

««Չելսիից» դեռ շատ ենք հետ մնում». Պեպ Գվարդիոլա

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան իր կարծիքն է հայտնել Անգլիայի առաջնությունում անցկացրած «Բորնմութի» դեմ խաղի մասին (2:0):

«Մենք լավ խաղ ցուցադրեցինք: Ինձ շատ դուր եկավ, թե ինչպես էինք գործում, հատկապես վերջին 10-15 րոպեներին: Կարևոր էր շատ գոլ խփել, որովհետև մենք դրա հետ կապված պրոբլեմներ ունեինք: «Չելսիից» դեռ շատ ենք հետ մնում: Մենք ուղղակի պատրաստվում ենք հաջորդ խաղին:

Ագուերոն լավ խաղաց: Նա պայքարեց և կարողացավ գոլ խփել: Ուրախ եմ նրա համար, նա առաջվա նման կարևոր է մեզ համար»,- ասել է Գվարդիոլան:
25 տուրերից հետո «Մանչեսթեր Սիթին» հետ է մնում «Չելսիից» 8 միավորով:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728