Գրիզմանը մտադիր է տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ», եթե նույնիսկ թիմը դուրս չգա Չեմպիոնների լիգա
«Ատլետիկոյի» հարձակվող Անտուան Գրիզմանն ավելի շատ է մոտենում «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելուն: Ինչպես հաղորդվում է, ֆուտբոլիստը պատրաստ է ամռանը պայմանագիր ստորագրել մանկունյանցիների հետ, նույնիսկ, եթե թիմն ընթացիկ մրցաշրջանի արդյունքներով չնվաճի Չեմպիոնների լիգայում հանդես գալու իրավունք: Չի բացառվում, որ Գրիզմանը «Մանչեսթեր Յունայթեդից» կստանա 4-ամյա պայմանագիր՝ շաբաթական 300 հազար ֆունտ աշխատավարձով:
Ընթացիկ մրցաշրջանում 25-ամյա հարձակվողն Իսպանիայի առաջնությունում անցկացրել է 20 հանդիպում, որոնցում դարձել է 8 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը