
««Լիվերպուլի» նպատակը յուրաքանչյուր խաղում հաղթելն է». թիմի ավագ Ջորդան Հենդերսոն

«Լիվերպուլի» ավագ Ջորդան Հենդերսոնը խոստովանել է, որ թիմն ուղղակի աշխատում է հաղթել յուրաքանչյուր խաղում: 2017թ. «Լիվերպուլն» ունեցավ մի շարք անհաջող խաղերի շարք՝ առաջին հաղթանակը տանելով միայն շաբաթ օրը «Տոտենհեմի» նկատմամբ: Արդյունքում՝ «կարմիրներն» իջել են 5-րդ հորիզոնական, ինչպես նաև դուրս են մնացել Լիգայի գավաթից և Անգլիայի գավաթից:
«Առաջին տուրից մեր նպատակը յուրաքանչյուր խաղում հաղթելն է: Երբեմն չի ստացվում, բայց մեր նպատակը հենց այդպիսին է: Եվ մինչև մրցաշրջանի ավարտը մենք կաշխատենք հաղթել բոլոր խաղերում»,- վստահեցրել է Հենդերսոնը: Հաջորդ խաղը «Լիվերպուլը» կանցկացնի երկրի գործող չեմպիոն «Լեսթերի» դեմ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը