Բաժիններ՝

Բքի պատճառով դժվարանցանելի է Վարդենյաց լեռնանցքը

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 15-ին՝ ժամը 14:30-ի դրությամբ, Աշտարակի, Մասիսի, Արտաշատի, Ապարանի, Արագածի, Աբովյանի, Սևանի, Արթիկի, Աշոցքի, Եղեգնաձորի, Վայքի, Սիսիանի, Գորիսի և Մեղրու տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում:

Բքի պատճառով դժվարանցանելի է Վարդենյաց լեռնանցքը:

Գորիսի ճանապարհներին տեղ – տեղ մերկասառույց է:

Ավտոճանապարհներին շուրջօրյա հսկողություն են իրականացնում սպասարկող ճանապարհաշինական ընկերությունները:

Կատարվում են ճանապարհների մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների
նախարարության լրատվական ծառայություն

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728