«Հայաստանի ԱԳՆ ղեկավարը կայցելի Ռուսաստան՝ Լավրովի հետ բանակցությունների». ՌԴ ԱԳՆ

Փետրվարի 21-22-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան՝ Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Սերգեյ Լավրովի հետ բանակցությունների նպատակով։ Այս մասին, ինչպես հայտնում է TASS-ը, այսօր կայացած ճեպազրույցի ժամանակ հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Այցը կդառնա հայ-ռուսական հագեցած երկխոսության շարունակությունը՝ ուղղված քաղաքական, առևտրատնտեսական և մարդասիրական ոլորտներում դաշնակցային համագործակցության հետագա զարգացմանը»,- հայտարարել է Զախարովան։

«Բանակցությունների ընթացքում պլանավորվում է քննարկել երկկողմ համագործակցության և արդիական արտաքին քաղաքական գերատեսչության հագեցած հարցեր, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը:

Հատուկ ուշադրություն է դարձվելու ընդհանուր ինտեգրացիոն միավորումների և այլ միջազգային կազմակերպությունների շրջանակներում փոխգործակցության խնդրին»,- ասել է Զախարովան։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728