Ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ, փետրվարի 15-ին, ժամը 17.10-ին, Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո, «Զվարթնոց» օդանավակայանի ժամանման սրահից բաժին բերման է ենթարկվել 1984 թ. ծնված Սարգիս Ա.-ն։
«Եթե չեմ սխալվում, 4 հարցադրում էր, խնդրում եմ ուշադիր լինեք, գույքագրեք և արձագանքեք»,- ասաց վարչապետը:
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն խոստացել է ուսումնասիրել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խնդրանքը՝ սահմանափակել շինարարությունը օկուպացված պաղեստինյան տարածքներում, գրում է Нaaretz պարբերականը։
Հիվանդանոցի գլխավոր բժշկի փոխանցմամբ` իրականացված հետազոտությունների արդյունքում վարորդի մոտ ախտորոշվել է կողերի և սրունքների զույգ ոսկրերի բազմաբեկոր կոտրվածքներ։ Նրա վիճակը գնահատվում է ծանր։ Մյուս տուժողի վիճակը միջին ծանրության է։ Նրա մոտ ախտորոշվել է սրունքի զույգ ոսկրերի կոտրվածք և գլխուղեղի ցնցում։
Այսօր հայազգի մեծ բարերար, ազգային և հասարակական գործիչ Վահագն Հովնանյանը կդառնար 85 տարեկան: Վահագն Հովնանյանը հայ ժողովրդի անվանի զավակներից էր, ով մշտապես իր ժողովրդի կողքին էր՝ սատարելով ամենադժվարին պահերին և իր գործուն մասնակցությունն ունենալով հայրենիքի շենացման գործում:
Փետրվարի 15-ին, ժամը 18.45-ին, հիվանդանոցից ոստիկանության Մարտունու բաժնում հաղորդում է ստացվել, որ «թունավորում շմոլ գազից» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխվել 1957 թ. ծնված Լարիսա Խ.-ն, 1993 թ. ծնված Շողիկ Օ.-ն, 2015 թ. ծնված Արամ Խ.-ն և 2013 թ. ծնված Սոֆի Խ.-ն:
Այսօր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է ԱՄՆ զինված ուժերի շտաբների պետերի միացյալ կոմիտեի նախագահ, գեներալ Ջոզեֆ Դանֆորդին։
Տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը ներկայացրեց նախագիծը: Ըստ այդմ` Երևանի ավագանու լիազորությունների ժամկետն ավարտվում է և նոր ընտրությունների նշանակումը բխում է ՀՀ ընտրական օրենսգրքի 127-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջից:
Այսօր կառավարության նիստի սկզբում նախքան օրակարգին անցնելը ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարականներ տվեց գերատեսչությունների ղեկավարներին:
Փետրվարի 16-ին Ռուսաստանի և ԱՄՆ-ի գլխավոր շտաբների ղեկավարներ Վալերի Գերասիմովը և Ջոզեֆ Դանֆորդը կհանդիպեն Բաքվում, հայտնում է Պենտագոնի մամուլի ծառայությունը։
Ինչպես երեկ տեղեկացրել էինք, Մ-4 ավտոճանապարհի (դաշնային) 1142 կմ-ին (Կուշևսկու շրջան, Կրասնոդարի երկրամաս) տեղի էր ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար։ Մոսկվա-Երևան երթուղին իրականացնող Setra մակնիշի АМ 97 РМ 999 պետհամարանիշով ավտոբուսը տեղի ժամանակով ժամը 15:30-ի սահմաններում բախվել էր Ռոստովի մարզից MAN մակնիշի М613АН161 պետհամարանիշով բեռնատար ավտոմեքենային:
Պենտագոնը դիտարկում է Սիրիա ցամաքային զորքեր մտցնելու հնարավորությունը, հայտնում է CNN-ը։
Հայաստանի ազգային թիմի նախկին ֆուտբոլիստ Յուրա Մովսիսյանը դարձել է գոլի հեղինակ` իրացնելով 11- մետրանոց հարվածը: Նա փոխարինվել է 75-րդ րոպեին:
Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Հուլուսի Աքարը այսօր հայտարարել է, որ Սիրիայի Էլ-Բաբ քաղաքում թուրքական բանակի գործողությունը ավարտված է, հայտնում է թուրքական NTV հեռուստաալիքը։
Ադրբեջանական լրատվամիջոցները փետրվարի 10-ին հրապարակել էին Ադրբեջանում Հունաստանի դեսպան Դիմիտրիոս Ցոունգասի խոսքն այն մասին, թե իբր «Հունաստանը Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում աջակցում է Ադրբեջանի դիրքորոշմանը»:
Գերմանիայի Սահմանադրական դատարանը մերժել է թուրք փաստաբան Ռամազան Աքբաշի ներկայացրած դիմումը, որով վերջինս պահանջում էր չեղյալ համարել Հայոց ցեղասպանությունը ճանաչող Բունդեսթագի որոշումը:
ԱԺ պատգամավոր Ռուբեն Գեւորգյանը, ԲՀԿ-ից դուրս գալով, հայտարարել էր, թե այդ կուսակցության պատերն իրենը չեն: «ՀՀԿ-ն իմ նախկին կուսակցությունն է եղել, ինձ համար հոգեհարազատ է կուսակցության գաղափարախոսությունը»,- ասել էր նա` մեկնաբանելով ԲՀԿ-ից ՀՀԿ անցումը: Նա, հավանաբար, մոռացել էր, որ ընդամենը երկու տարի առաջ` 2015թ. փետրվարին միանգամայն այլ հավաստիացումներ էր տվել:
Ամերիկյան հատուկ ծառայությունները ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփից թաքցրել են կոնֆիդենցիալ հետախուզական տվյալներ՝ ելնելով մտավախություններից, որ դրանք կարող են հայտնվել մամուլում, հայտնում է The Wall Street Journal-ը։
«Այն այլեւս հանդես չի գալիս իր աջակիցներին դեպի Իրաք ու Սիրիա հրավիրելու կոչերով։ Կոչ է անում մնալ տեղերում, եւ հարձակումներ իրականացնել հենց իրենց երկրներում»,- ասում է նա։
Վրաստանի ենթակառուցվածքների և տարածքային զարգացման նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ փետրվարի 16-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը անվաշղթաների կիրառման դեպքում բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 16-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, բքի պատճառով փակ է Բերդ-Ճամբարակ ճանապարհը:
Մալայզիայում մահացած Կիմ Չեն Նամի՝ ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընի ավագ եղբոր հերձման արդյունքների փորձաքննությունը կարող է երկար ժամանակ պահանջել: Այս մասին գրում է «Չժունգո բաո» թերթը՝ վկայակոչելով ոստիկանության աղբյուրներ:
«Անցած տարի այս օրը ցերեկը Երևանում +16…+17 աստիճան էր, իսկ այսօր գիշերը Երևանի ցածրադիր գոտում ջերմաստիճանը նվազեց մինչև -18….-19 աստիճանի»:
Ջավախք աշխարհը մշտապես եղել է «Տաշիր» բարեգործական հիմնադրամի և Կարապետյանների ընտանիքի ուշադրության կենտրոնում: Տարիների ընթացքում հնարավորությունների սահմաններում իրականացվել են մի շարք ծրագրեր, որոնք հասկանալի պատճառներով միտված են հայապահպանությանը, ջավախահայությանը նեցուկ ու ապավեն լինելուն, կրթամշակութային ծրագրերին աջակցելուն:
Վերջերս ՊԵԿ-ի ուշադրության կենտրոնում են հայտնվել սուպերմարկետները, որտեղ նրանք սկսել են ստուգումներ անցկացնել: ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Արտակ Սարգսյանին պատկանող սուպերմարկետների ցանցում ստուգումները «հորով-մորով» անելուց հետո հերթը հասել է մյուսներին:
«Սերժ Սարգսյանը որոշել է, որ երկուսն էլ կարեւոր առաքելություն ունեն ԱԺ-ում։ Մեր տեղեկություններով՝ երկուսն էլ համարվում են Սերժ Սարգսյանի հավատարիմներ, ուստի մնալու են ԱԺ-ում իշխանության ձեւավորման, հաստատման փուլում եւ ամենակարեւորը 2018-ի ապրիլին իշխանության անցման շրջանում»:
Բացի հրաձգային զինատեսակներից, արևելյան ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է նաև 60 միլիմետրանոց ականանետ (1 արկ) և հաստոցավոր հակատանկային նռնականետ (4 արկ):
Փետրվարի 16-ին, ժամը 02:08-ին տեղեկություն է ստացվել, որ Աղավնատուն-Էջմիածին ավտոճանհապարին այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Արմավիրի մարզի Աղավնատուն գյուղի սկզբնամասում:
Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանը ծանր կացության մեջ է հայտնվել: Երբ ՀՀԿ վերնախավը որոշեց, որ ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը Արարատի մարզում ռեյտինգային ցուցակով կառաջադրվի պատգամավորության թեկնածու, բոլորին թվաց, թե այս քայլն արվում է նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի և ընդդիմության ձայներն իրենցով անելու համար: Եվ երևի իրենք էլ էին այդպես մտածում:
Փետրվարի 16-ին, ժամը 20.27-ին տեղեկություն է ստացվել, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքի «Չայզամ» լճի հարակից տարածքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: