
«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Գաբրիել Ժեզուսը վնասվածք է ստացել. նա չի խաղա 2-3 ամիս

Գաբրիել Ժեզուսը 2016-17թթ. մրցաշրջանում այլևս խաղադաշտ դուրս չի գա: «Մանչեսթեր Սիթիի» ֆուտբոլիստը վնասել է ոտքն Անգլիայի Պրեմիեր լիգայի «Բորնմութի» դեմ խաղի 15-րդ րոպեին: Sport-ի լրագրող Վերո Բրունատին հաղորդում է, որ Ժեզուսը վնասվածքի պատճառով բաց կթողնի 2-3 ամիս:
ԱՊԼ 2016-17թթ. մրցաշրջանում Գաբրիելը մասնակցել է 4 հանդիպման, դարձել է 4 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը