![](/banners/BeFunky-design.jpg)
Օլանդը հանձնարարել է ընտրություններից առաջ ուժեղացնել կիբերհարձակումներից պաշտպանությունը
![](https://168.am/wp-content/uploads/2016/11/oland.jpg)
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հրաման է տվել ամրապնդել կիբերանվտանգության միջոցառումները նախագահական ու խորհրդարականական ընտրություններից առաջ, որոնք նախատեսված են գարնանն ու ամռանը, հայտնել են Ելիսեյան պալատից։
«Հանրապետության նախագահը խնդրել է խորհրդի հաջորդ նիստին ներկայացնել անվտանգության և պաշտպանության կոնկրետ միջոցառումներ, այդ թվում՝ կիբերհարձակումներից, որոնք ձեռնարկվում են ընտրական արշավի հետ կապված»,- ասվում է հաղորդագրության տեքստում։