Պատգամավորներ Նիկոլ Փաշինյանը և Էդմոն Մարուքյանը երեկ այցելել էին նրան բանտում։ Նրանց փոխացմամբ՝ Արթուր Սարգսյանը շարունակում է հացադուլը, նրա վիճակն ավելի է վատացել։ Երեկ ՔԿՀ վարչակազմը երկու անգամ շտապօգնություն է կանչել «Հաց բերողին» քաղաքացիական հիվանդանոց տեղափոխելու համար, բայց վերջինս կտրականապես հրաժարվել է։ Նա շարունակում է հրաժարվել որևէ բուժօգնությունից։
Վրաստանի ենթակառուցվածքների և տարածքային զարգացման նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ մարտի 4-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը անվաշղթաների կիրառման դեպքում բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար:
Երեկ տեղեկացանք, որ վերջերս Էրեբունի վարչական շրջանի ղեկավար նշանակված Դավիթ Գրիգորյանը խիստ վիճելի նշանակում է արել՝ թիվ 63 մանկապարտեզի տնօրեն է նշանակել Սոֆի Չիչոյանին՝ Արտաշես Չիչոյանի քրոջը։ Վերջինս մի խումբ այլ անձանց հետ մեղադրվում է խուլիգանական դրդումներով սպանություն կատարելու մեջ։ Խոսքը լեզվաբան Փառանձեմ Մեյթիխանյանի ամուսնու՝ Եղիշե Խաչատրյանի դաժան սպանության մասին է։
Մարտի 3-ին, ժամը 23:22-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մոնթե Մելքոնյան փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և շրջվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Եթե միայն Վիգեն Սարգսյանի հայտարարությունով ամեն ինչ ավարտվեր, դեռ կարելի էր մեկնաբանել, թե նոր նախարար է, անփորձ է, չգիտի`ինչ կարելի է ասել, ինչ`ոչ: Բայց նախօրեին կրկին ռուսական հարթակից այս անգամ Բակո Սահակյանը շեշտեց, որ «Իսկանդերները» գտնվում են ՀՀ տրամադրության տակ, ունեն ռազմաքաղաքական հավասարակշռությունը և տարածաշրջանի կայունությունն ապահովող նշանակություն:
Մարտի 6-7-ը Մոսկվա է մեկնելու Ադրբեջանի ԱԳ նախարար Մամեդյարովը: Լավրովի հետ Ադրբեջանի ԱԳ նախարարի քննարկումների թեման եւս վերաբերելու է ԼՂ խնդրին: Մարտի 14-ին նախատեսված է Սերժ Սարգսյանի այցը Մոսկվա, որտեղ նա հանդիպելու է ՌԴ նախագահ Պուտինի հետ: Մինչև Մոսկվա մեկնելը՝ մարտի 8-9-ը, Սերժ Սարգսյանը լինելու է նաև Փարիզում: Նրանից մեկ շաբաթ հետո Ֆրանսիայի մայրաքաղաք կմեկնի Իլհամ Ալիևը:
ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են լիակատար վերահսկողություն պահպանել առաջնագծում և վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը:
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի սկանդալային հայտարարությունները, թե ապրիլյան պատերազմի օրերին բանակն ունեցել է վառելիքի որակի խնդիր, ինչի պատճառով ռազմական տեխնիկան հնարավոր չի եղել աշխատեցնել, շարունակում է ամենատարբեր մակարդակներով քննարկվել:
Մարտի 4-ին, ժամը 02:14-ին տեղեկություն է ստացվել, որ Մասիս-Սայաթ Նովա ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալները ՔԿՀ ղեկավարությանը ներքին կարգով հասկացրել են, որ անկախ ցուցումներից՝ իրենք ՀՀԿ-ին, միևնույն է, ձայն չեն տալու:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ մարտի 6-ին` պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն մի շարք տարածքներ։
Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքում, հասկանալով, որ քարոզարշավի ժամանակ դժգոհ քաղաքացիները հնարավոր է անցանկալի հարցեր տան՝ բանակի վերաբերյալ՝ Սեյրան Օհանյանին, Մարտի 1-ից և քոչարյանական ժամանակներից՝ Վարդան Օսկանյանին, և «փչացնեն» նախընտրական տրամադրությունները, որոշել են «ԲՏՌ» կանանց ընդգրկել, որոնք կպաշտպանեն Օհանյանին և Օսկանյանին անցանկալի ժողովրդից։
Ժողովրդական արտիստը ցուցարարներին այցելել է նաև երեկ: Եթե նախորդ անգամ կնոջ՝ Լուիզա Ներսիսյանի ուղեկցությամբ էր, այս անգամ նրան ներկայացման պրոդյուսեր և ընկեր Արմեն Համբարձումյանն էր միացել: «Առաջին օրը մինչև 3: 30-ի կողմերը մնացինք երեխաների մոտ, հաջորդ օրը՝ 1:00-ի կողմերը գնացինք տուն: Ուղղակի, ներկայացումից հետո շատ հոգնած էի, ֆիզիկապես չէի կարող ավելի երկար մնալ»,- խոստովանեց նա:
Օրերս Շիրակի մարզ էր այցելել ՀՀ խիստ ազդեցիկ բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը և բոլոր համայնքապետերին հավաքել ու ժողով էր արել:
Երեկ ոստիկանության Արտաշատի մարզային վարչություն են բերման ենթարկել «Ծառուկյան» դաշինքի թեկնածու Արգամ Աբրահամյանի բարեկամին՝ Խաչիկ Հովհաննիսյանին, ԱԺ պատգամավոր Կարինե Պողոսյանի փեսային: Հիշեցնենք, որ Կարինե Պողոսյանը, Հովիկ Աբրահամյանի քային հետևելով, ևս լքեց ՀՀԿ-ն և հիմա «Ծառուկյան» դաշինքի ցուցակում է:
Թուրինի «Յուվենթուսը» հետաքրքրված է Լոնդոնի «Արսենալի» հարձակվող Ալեքսիս Սանչեսի ծառայություններով:
Շատերն են սիրում տորթ «Նապոլեոնը»:
Դեպքերի մեծամասնությունում ձվարանների քաղցկեղի նշանները հիվանդության վաղ շրջանում չեն արտահայտվում։ Արդյունքում՝ հիվանդությունը հիմնականում բավական ուշ է ախտորոշվում։ Գոյություն ունեն մի քանի նշաններ, որոնք կարող են օգնել հասկանալ, որ խնդիրը կապված է ձվարանների քաղցկեղի հետ։ Եթե նկատում եք այս նշանները, հարկավոր է խորհրդակցել բժշկի հետ։
Ներկայացնում ենք կենդանակերպի նշանների ներկայացուցիչների գրավչության գաղտնիքները։
Աշխարհի բնակչության զգալի մասն առավոտը սկսում է մեկ բաժակ սուրճով և առավոտներն այլ կերպ չի էլ պատկերացնում։ Սուրճն աշխարհի ամենատարածված ըմպելիքներից մեկն է, որը, սակայն, վտանգավոր է քաղցած վիճակում օգտագործել։ Այն, իհարկե, կթարմացնի, բայց մի շարք պատճառներով խորհուրդ չի տրվում քաղցած վիճակում սուրճ խմել։
«Քաղաքագիտության մեջ կա մի կանոն՝ եթե պայմանավորվել եք ֆուտբոլ խաղալ, պետք է խաղալ ֆուտբոլ, իսկ Ադրբեջանն առաջին խաղակեսում խաղում է ֆուտբոլ, երկրորդում՝ բասկետբոլ, դա չի տեղավորվում ոչ մի օրինաչափության մեջ»։
Խոտի դեզերը հրկիզել էր, իր ասելով՝ «խիստ հարբած վիճակում»:
Ռիչարդ Կիրակոսյանը իր կարծիքն է հայտնել Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի՝ «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի հետ ունեցած կապի մասին:
Հայաստանում 2017 թվականի հունվարին առևտրի շրջանառությունը կազմել է 128 մլրդ 759,3 մլն դրամ: ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալներով, 2016 թվականի հունվարին այս նույն ցուցանիշը կազմել էր 117 մլրդ 958,4 մլն դրամ: Այն 9,4 տոկոսով պակաս է այս տարվա շրջանառության ծավալից:
Այսօր՝ մարտի 3-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:00-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լուկաշինի փողոցի 43/16 տան բակում տղամարդու դի կա կախված:
«Եթե իմ դիրքում որևէ զինծառայող զոհվեր, ծնողը զանգեր՝ չէի՞ք ասելու՝ ռազմական գործողությունների ժամանակ է զոհվել կամ վիրավորվել։ Ինչո՞վ է տարբերվում։ Եթե ես, իմ ընկերները եկել-հասել ենք, ինչո՞ւ մենք ռազմական գործողության մասնակից չենք»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում այս հարցը ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցչին ուղղեց նախկին ժամկետային զինծառայող Արեգ Ջանոյանը։
Ֆրանսիացին ոչ մեկի հետ բանակցություններ չի վարում: «Արսենալի» մարզիչը մեկնաբանել է կատալոնական ակումբի կողմից հետաքրքրության մասին շշուկները:
Կիևում ավարտվեց ըմբշամարտի Ուկրաինայի ականավոր մարզիչներին ու ըմբիշներին նվիրված 21-րդ միջազգային մրցաշարի առաջին օրը, տեղեկացնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:
Հայաստանի Հանրապետական կուսակցության նախընտրական քարոզարշավը կմեկնարկի մարտի 5-ին. քարոզարշավի առաջին օրը կլինի ներկուսակցական քարոզչական միջոցառում, որին լրատվամիջոցներ ներկա չեն լինի:
Առողջապահության և բնակչության սոցիալական սպասարկման ոլորտում ծառայությունների ծավալը 2017 թ. հունվարին կազմել է 3 մլրդ 466,3 մլն դրամ` նախորդ տարվա համանուն ցուցանիշը գերազանցելով 9,9 տոկոսով: